Աշխարհազորային գումարտակը ղեկավարելու համար համայնքներում և մարզպետարաններում տեղակալի հաստիք կստեղծվի, որոնք կհամալրեն պաշտոնաթող սպաները. Գաբրիել Բալայան |tert.am|
tert.am: Մենք նախատեսում ենք, որ մեր պաշտոնաթող փորձառու սպաները կհամալրեն աշխարհազորային գումարտակը ղեկավարելու գործընթացը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ աշխարհազորային բրիգադը, ըստ օրենքի նախագծի, ղեկավարելու է համայնքի ղեկավարի կամ մարզպետի տեղակալը, իսկ գումարտակ ղեկավարելու համար ռազմական գիտելիքներ են պետք:
«Մենք ունենք գեներալական կազմ, մենք ունենք գնդապետներ, փոխգնդապետներ, որոնք զորամասի և ավելի բարձր օղակների հրամանատարներ են եղել: Կարծում ենք, որ օրենքի ընդունումից հետո այդ հաստիքների համալրումը տեղի կունենա հենց այդ անձնակազմից, որոնք նաև տեղացի են, ինչը կարևոր է: Հրամանատարների մեծ մասը հեղինակություն է վայելում այդ համայնքներում, այդ լիդերության հատկանիշները մենք փորձելու ենք օգտագործել և մեր պաշտոնաթող փորձառու և հասարակության վստահությունը վայելող սպաներին առաջարկելու ենք նշանակվել այդ պաշտոններում»,- ասաց փոխնախարարը:
Ճշտող հարցին՝ նոր տեղակալի պաշտո՞ն է բացվելու, Գաբրիել բալայանը պատասխանեց. «Կան համայնքներ, որոնք թափուր հաստիք ունեն և համալրված չեն և կնշանակվեն: Մարզպետարանները, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տեղակալի հաստիք ունեն: Եթե օրենքն այս ձևակերպմամբ ընդունվեց, նոր հաստիքների անհրաժեշտություն կառաջանա: Համայնքներում էլ, որտեղ անհրաժեշտություն կա, նոր հաստիք կբացվի, որտեղ թափուր հաստիք կա, կլրացվի»,- պարզաբանեց նա:
Շարունակությունը՝ tert.am-ում
14:51 - 01 սեպտեմբերի, 2020