Էրդողանը Բրյուսելում կքննարկի փախստականների հարցը |ermenihaber.am|
18:46 - 09 մարտի, 2020

Էրդողանը Բրյուսելում կքննարկի փախստականների հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով մեկնում է Բրյուսել:

Ըստ Էրդողանի աշխատակազմի  տարածած հաղորդագրության՝ Թուրքիայի նախագահը Միշելի հետ քննարկելու է Սիրիայի ճգնաժամին առնչվող հարցեր՝ օրակարգում լինելու է փախստականների թեման: Նշվում է, որ քննարկումներին մասնակցելու է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Ըստ հաղորդագրության՝ սիրիական թեմայից բացի համապարփակ ձևով քննարկվելու են նաև ԵՄ-Թուրքիա հարաբերություններն ու համագործակցության ընդլայման հնարավորությունները:

Թուրքիայի նախագահը հանդիպում կունենա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել