Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումները՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործելաոճի արդիականացման, ինչպես նաև միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ արձանագրված արդյունքները։ Փոխնախարարը նշել է, որ ոստիկանության բաժիններում տեսանկարահանող համակարգերի, ազատությունից զրկված անձանց տեղափոխման նոր տրանսպորտային միջոցների ներդրումը, ընթացակարգերի թվայնացումը նպաստել են թափանցիկության, արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանուեխթյան մակարդակի բարձրացմանը։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում նա հավելել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ շարունակաբար բարելավվում են առկա գործիքակազմերը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման գործընթացին՝ փոխնախարար Ղազարյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավվել է քաղաքացիության տրամադրման գործընթացը, որի արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Քլեր Օվեյն իր հերթին բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ կառուցողական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու բարեփոխումների գործընթացին աջակցությունը։ Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների կատարմանն ու Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքներին՝ Քլեր Օվեյը ներկայացրել է այդ ոլորտում իր գլխավորած կառույցի հանձնառությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը:
16:59 - 29 մայիսի, 2025
Թրաֆիքինգի դեմ պայքարը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում․ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ փորձագիտական խմբին

Թրաֆիքինգի դեմ պայքարը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում․ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ փորձագիտական խմբին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 18-ին ընդունել է մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարությունից, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դերակատարումը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Փոխնախարարը նշել է, որ այս հանցատեսակի դեմ արդյունավետ պայքարը նախարարության օրակարգում է՝ սահմանային կառավարման և կանխարգելման քաղաքականության շրջանակում։ Արմեն Ղազարյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը՝ հասարակության անվտանգության ապահովման տեսանկյունից՝ առանձնացնելով միգրացիոն, ոստիկանական և սահմանապահ առաքելություն իրականացնող ծառայությունների վարած միասնական քաղաքականությունն ու համատեղ նախաձեռնությունները։ Ներկայացվել են թրաֆիքինգի դեմ պայքարում նախարարության գործուն քայլերը, ինչպես նաև այս ուղղությամբ Ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության մասին վիճակագրական տվյալներ։ Անդրադարձ է կատարվել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ հարցերով խորհրդի աշխատանքների և 2023-2025 թվականների ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին: Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք թիրախային հարցեր։
12:46 - 21 ապրիլի, 2025
 ՀՀ ԱԺ և ԵԽ ներկայացուցիչները կարեւորել են Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը, աջակցությունն իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ԱԺ և ԵԽ ներկայացուցիչները կարեւորել են Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը, աջակցությունն իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ապրիլի 15-ին հանդիպել են ԵԽ քարտուղարության ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուրին եւ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Հյուրերի խնդրանքով հայ պատգամավորները ներկայացրել են մեր երկրում «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» ու «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիաների վավերացման ընթացակարգերը, այդ գործընթացներին հաջորդող քայլերն ու ներպետական օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է եղել նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի ընդունման հարցին: Շնուց Դյուրը բարձր է գնահատել վերոնշյալ փաստաթղթերի վավերացման ուղղությամբ հայ խորհրդարանականների գործուն ջանքերը եւ այս հարցում Հայաստանի իշխանություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կողմերը կարեւորել են Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը, աջակցությունն իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել:
15:04 - 15 ապրիլի, 2025
ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունում է Երևանի և Բաքվի առաջընթացը խաղաղության պայմանագրի ուղղությամբ
 |azatutyun.am|

ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունում է Երևանի և Բաքվի առաջընթացը խաղաղության պայմանագրի ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ, ասված է Եվրախորհրդի հաղորդագրությունում։ «2001 թվականին անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ երկու երկրները հանձն են առել աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ։ Այս Համաձայնագրի նախագիծն այդ ներուժն իրականացնելու և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն կառուցելու՝ երկու երկրների կամքի ապացույցն է։ Այժմ անչափ կարևոր է պահպանել այս ընթացքը և ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ բարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով», - ասված է հաղորդագրությունում։ Եվրախորհուրդն ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը և կշարունակի աջակցությունը երկու անդամ երկրներին՝ հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերիշխանության նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու նպատակով։
10:22 - 15 մարտի, 2025
Անահիտ Մանասյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հայ գերիների հարցը

Անահիտ Մանասյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հայ գերիների հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման համար անվտանգ միջավայրի առկայության կարևորությանն առնչվող հարցեր: Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին: Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ Պաշտպանի և ՄԻՊ հաստատության համագործակցության կարևորությունը: Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:
10:42 - 12 մարտի, 2025
Քննարկվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության վերաբերյալ հարցեր

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO) նախագահ Մարիա Անդրիանի Կոստոպուլուի և ԵԽ Կանանց դեմ բռնության վարչության գործադիր քարտուղար Յոհաննա Նելլեսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության, պետությունների կողմից վերջիններիս տրամադրվող ծառայությունների ու ծրագրերի վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև ՀՀ-ում ընտանեկան բռնության դեմ օրենսդրության վերջին լայնածավալ փոփոխություններին։ Փորձագիտական խմբի ներկայացուցիչները մանրամասնել են GREVIO-ի գործունեությունը՝ ներկայացնելով հիմնական գործառույթները, սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ իրականացվող ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները։ Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խումբը (GREVIO) անկախ փորձագիտական մարմին է, որը վերահսկում է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) իրականացման գործընթացը:
12:20 - 11 մարտի, 2025
Չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է ներկայացնել Բաքվին ու Մոսկվային. Նիլս Ուշակովս |armenpress.am|

Չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է ներկայացնել Բաքվին ու Մոսկվային. Նիլս Ուշակովս |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը հայտարարել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգը, իսկ դրան Ադրբեջանի արձագանքը դժվար է հասկանալն ու մեկնաբանելը։  Նիլս Ուշակովսն այս մասին խոսել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում ունեցած ելույթում:  Նիլս Ուշակովսը կարևորեց անվտանգային համագործակցության զարգացումը Հայաստանի հետ: «Եվրամիության քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ ներկայացնում: Բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել: Նրանք փորձում են սա դիտարկել որպես խոչընդոտ խաղաղության պայմանագրի համար»,–ասաց  Ուշակովսը: Նա շեշտեց՝ Բաքուն մերժում է համագործակցությունը, ցանկանում է դադարեցնել ԵՄ առաքելության ներկայությունը, սակայն Հայաստանը ներկայացրել է առաջարկ՝ սպառազինության փոխադարձ վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ: «Եվ սա օրինակ է, որ Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգը: Եվ մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,–շեշտեց ԵԽ պատգամավորը:  
11:47 - 25 փետրվարի, 2025
Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
 |1lurer.am|

Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան փետրվարի 24-ի առավոտյան ժամանել են Կիև։ «Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։ Նրա խոսքով՝ մարտին Ուկրաինան 3,5 միլիարդ եվրոյի չափով նոր օգնություն կստանա Եվրամիությունից։ Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են եկել նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։
13:42 - 24 փետրվարի, 2025
Աննա Վարդապետյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աննա Վարդապետյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, այլք: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին Գլխավոր դատախազությունում և նշել, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ընդգծել ՀՀ դատախազության և ԵԽ համապատասխան մարմինների միջև համագործակցության արդյունավետությունն ու նախանշել փոխգործակցության հեռանկարները: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերների հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան խորհրդաժողովները՝ «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կազմակերպված՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:
18:11 - 07 փետրվարի, 2025
Անտոնիու Կոշտան հայտնել է ՀՀ-ի հետ գործընկերությունն ամրապնդելու ԵՄ հանձնառության մասին
 |factor.am|

Անտոնիու Կոշտան հայտնել է ՀՀ-ի հետ գործընկերությունն ամրապնդելու ԵՄ հանձնառության մասին |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է Հայաստանի հետ գործընկերությունը ամրապնդելու՝ ԵՄ հանձնառության ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Այս մասին եվրոպացի դիվանագետը հայտնել է X-ի իր միկրոբլոգում գրառմամբ։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան։ Ես հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ», – գրել է Կոշտան։ Նա հավելել է, որ անհամբերությամբ սպասում է անձամբ հանդիպել ՀՀ վարչապետի հետ։
16:48 - 14 հունվարի, 2025
Վրաստանի իշխանությունները խոստացել են ուղղումներ մտցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում |armenpress.am|

Վրաստանի իշխանությունները խոստացել են ուղղումներ մտցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է Վրաստանի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքում ուղղումները որոշելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ես ողջունում եմ (Վրաստանի) կառավարության  հավաստիացումներն, այսպես կոչված, արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ: Այժմ մենք աշխատանքային խումբ կստեղծենք Վրաստանի ու Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ՝ որոշելու այն փոփոխությունները, որոնք կարվեն այս օրենքում», - ասել է նա Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:  «Ես հույս եմ հայտնում, որ նմանատիպ գործընթացներ կարող են իրականացվել նաև այլ ուղղություններում», - հավելել է Բերսեն։  Վրաստանի իշխանություններն ավելի վաղ ընդունել են երկու օրենք՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին», որը նաև հայտնի է որպես ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու մասին օրենք և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որը հայտնի է նաև որպես օտարերկրյա գործակալների մասին օրենք։ Դրանք բազմահազարանոց բողոքի ցույցերի առիթ են դարձել երկրում։ Եվրամիությունը քննադատել է այդ օրենքները և Թբիլիսիից պահանջել չեղարկել դրանք՝ սպառնալով կասեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը, դադարեցնել ֆինանսական աջակցությունը և նույնիսկ կասեցնել անայցագիր ռեժիմի ազատականացումը Վրաստանի քաղաքացիների համար։ Եվրախորհրդարանի անդամները, դժգոհ լինելով Թբիլիսիի քաղաքականությունից, հոկտեմբերի սկզբին «Վրաստանում ժողովրդավարությունից նահանջելու և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» բանաձևում կոչ արեցին ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների նկատմամբ, ինչպես նաև սառեցնել այս երկրի ֆինանսավորումը Եվրամիության կողմից։
15:53 - 20 դեկտեմբերի, 2024