news.am: Երկուշաբթի մենք հատուկ ուղեցույցներ կհրապարակենք եւ կուղարկենք կազմակերպություններին կանոնների պահպանման հետ կապված, կհայտարարենք դպրոցականների հեռավար ուսուցման ծրագրերի մասին, որպեսզի մեր երեխաները շարունակեն կրթվել տներում: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Ստեղծված է հատուկ հանձնաժողով մարզպետարանի, առողջապահական կազմակերպությունների, ԱԻՆ ներկայացուցիչներից: Կատարվում է մշտական հսկողություն, իրականացվում են հատուկ միջոցառումներ»,-ընդգծել է նա:
comment.count (0)