Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը. Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարության ընդունելությունների տուն մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերֆելի փ. 13-32 առանձնատներ, Սիսվանի փ. 1-64 առանձնատներ, Լուսինյանց փ. 32, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիլիկիա թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10։00-16։00 Զոհրապի և Լուկաշին փողոցներ, Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10։00-16։00 Անդրանիկի փ. 73, 75, 77, 79 շենքեր, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Քրիստափորի, Բրյուսովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռոստոմի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծատուրյան փ. 34 շենք, Խորենացի փ. 47-47/1 շենքեր, Ծատուրյան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բեռնակիրների և Քրիստափորի փողոցներ, Արցախի փ. 8, 8-Ա, 8-Բ շենքեր, Արցախի նրբանցք, Հանրակացարան և ոչ բնակիչ բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 10։00-16։00 Արշակունյաց պող․ 69 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր և առանձնատներ, Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 11։00 -15։00 Արտաշավան և Սաղմոսավան գյուղերն ամբողջությամբ, Օհանավան և Ուշի գյուղեր մասնակի, 11։00-17։00 Աշտարակ քաղաք՝ Մուղնի թաղամաս, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Դալար գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-12։00 Նոր Խարբերդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզ՝ 10։00-12։30 Գետափ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 10:30-16:30 Հրազդան քաղաք՝ Կոճոռ, Երիտասարդական և Հարավային թաղամասեր, Շահումյան, Նարեկացու և Ավետիսյան փողոցներ, «Ավտոգազ» ԱՁ, «Արմեն Առաքելյան» և «Նարեկ» ՍՊԸ-ներ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, Զինմաս, «Սևան» ՔԿՀ, Ճանապարհների շահագործման և շինարարական կազմակերպություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կապուտան, Հատիս, Զովաշեն, Գառնի, Ողջաբերդ, Հացավան, Գեղադիր գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզ՝ 09:30-11:00 Վարդենիս քաղաք՝ 1, 2, 4 փողոցներ, 10:00-11:00 Մարտունի բնակավայր մասնակի և զինմաս, 10:00-16:00 Լիճք գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-13:00 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս՝ «Սպորտհամալիր», 15:00-16:50 Խաչաղբյուր գյուղ՝ 1, 2, 13 փողոցներ, Լոռու մարզ՝ 09։30-11։30 Վանաձոր քաղաք՝ Կամոյի փողոցի վերջնամաս,Մուրացան փողոց և Զ․ Անդրանիկ փողոց մասնակի, 10։00-12։00 Վանաձոր քաղաք՝ «Կոտրած եկեղեցի» կոչվող թաղամաս 1-ին փողոց, Դարպաս գյուղ, 12։10-14։00 Վանաձոր քաղաք՝ Տիգրան Մեծի պող․ 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Սանահին գյուղ, 10։00-14։30 Տաշիր քաղաք՝ Պուշկինի փողոց 12 թաղամաս 15։00։16։30 Տաշիր քաղաք՝ Էրեբունի փողոց 7 թաղամաս, Տավուշի մարզ՝ 11։30-15:30 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի և Պարզ լիճ փողոց մասնակի, Թեղուտ գյուտ, Շիրակի մարզ՝ 11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ղարիբջանյան, Ախուրիկ, Ոսկեհասկ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Արթիկ քաղաքի հյուսիսային, հարավային, արևելյան հատվածներ և Անուշավան գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
09:36 - 21 ապրիլի, 2025
Տավուշի սահմանագոտում կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Տավուշի սահմանագոտում կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Ապրիլի 8-10-ը Տավուշի սահմանագոտում իրականացվելու են ականների պայթեցման աշխատանքներ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ապրիլի 8-10-ը Տավուշում սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ավելի քան 1000 կմ-ոց սահմանի առաջին՝ 12,5 կմ երկարությամբ հատվածը սահմանազատեցին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում 2024-ի ապրիլին։ Դրանից հետո այլ հատվածներում սահմանազատում չի իրականացվել՝ չնայած փետրվարի 14-ին սահմանազատման հարցով առցանց հանդիպում էր տեղի ունեցել Սահմանազատման հանձնաժողովների միջև, որը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ 2025-ի հունվարի 16-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլը իրականացնել հյուսիսային հատվածում։
13:51 - 08 ապրիլի, 2025
Պետական շահերի պաշտպանության 16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքները համայնքին վերադարձնելու հայցապահանջով

Պետական շահերի պաշտպանության 16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքները համայնքին վերադարձնելու հայցապահանջով

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ թիվ ՀԿԴ/0248/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2025 թվականի ապրիլի 8-ին:    
14:51 - 18 մարտի, 2025
Պետական շահերի պաշտպանության 16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքները համայնքին վերադարձնելու հայցապահանջով

Պետական շահերի պաշտպանության 16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքները համայնքին վերադարձնելու հայցապահանջով

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ թիվ ՀԿԴ/0248/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2025 թվականի ապրիլի 8-ին:    
14:51 - 18 մարտի, 2025
Մհեր Գրիգորյանը չի հստակեցնում՝ որ թվականի քարտեզով է շարունակվելու սահմանազատումը
 |factor.am|

Մհեր Գրիգորյանը չի հստակեցնում՝ որ թվականի քարտեզով է շարունակվելու սահմանազատումը |factor.am|

factor.am: «Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կողմերի ընդհանուր կոնսենսուսի արդյունքում են որոշել սահմանազատումը սկսել այդ հատվածից։ Հարցին՝ արդյոք 1978 թվականի քարտեզով է սահմանզատումն իրականացվելու, Մհեր Գրիգորյանն ասաց․ «1978 թվի քարտեզ թե ով է ասել, ես չեմ տեսել»։ Հիշեցնենք, այսօր «Սպուտնիկ Արմենիան» իր տվյալներով գրել էր, որ Տավուշում սահմանազատումը կշարունակվի 1978 թվականի քարտեզով։ Սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահը նաև չհայտնեց, թե երբ է սկսվելու սահմանազատման գործընթացի երկրորդ փուլը։ Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է այս տարի սահմանազատում իրականացվի նաև Ջերմուկի հատվածում, փոխվարչապետը արձագանքեց։ «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև աշխատանքային հանդիպման արդյունքում մենք անպայման կհրապարկենք մեր անելիքները։ Պայմանավորվածություններ կան, որ ինտենսիվ պետք է լինեն հանդիպումները»,- նշեց նա։
18:31 - 27 փետրվարի, 2025
Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. հանձնարարվել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. հանձնարարվել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, անդրադարձել է մարզում նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությանը, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարանում ավարտված գործերին և այլն: Այս համատեքստում Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 296 քրեական վարույթ՝ 320 անձի վերաբերյալ), 362 քրեա­կան գործով՝ 371 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 208 քրեական գործ՝ 224 անձի վերաբերյալ): Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում մարզում քննված և ավարտված քրեական վարույթներով հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 37 միլիոն 270 հազար դրամ, որից վերականգնվել է 32 միլիոն 171 հազար դրամը՝ պատճառված վնասի 86,3%-ը (ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է 24 միլիոն 145 հազար դրամ): Մարզի դատախազը, անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ նշել է, որ դրանց արդյունքում նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, 1 ուսումնասիրության արդյունքում 2025 թվականին հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության հետևանքով, Իջևան համայնքին է վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 անշարժ գույք: Արմեն Մուրադյանը նշել է, որ դատարանների վարույթում քննվող՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության 28 հայցերի հայցագինը 985 միլիոն 957 հազար դրամ է: «2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է 8 հայցադիմում՝ շուրջ 7 միլիոն դրամ հայցագնով»,- տեղեկացրել է Տավուշի մարզի դատախազը և ընդգծել, որ 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել են մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերը (2023 թվականին՝ 6 հայց), որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 23 միլիոն 953 հազար դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ): Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է մարզային գործընկեր իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ խստացնել պայքարը ապօրինի անտառահատումների դեմ, 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու գետափնյա տարածքներում մասնավոր սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերի վերաբերյալ ուսումնասիրությունները: Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Դատախազության՝ Դիլիջանում գտնվող հիմնանորոգված նստավայր, որտեղ տեղակայված է նաև Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը:
20:25 - 21 փետրվարի, 2025
Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի գրասենյակից։ Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին։ Նախկին դպրոցի շենքը քանդվել և տեղում հիմնովին կառուցվել է նորը։ Դպրոցն ունի 5 մասնաշենք` ուսումնական, սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Շրջայցից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար: Ուրիշ բան, մեկը պիտի սովորի լավ ապրել որպես ֆիզիկոս, երկրորդը՝ որպես քիմիկոս, երրորդը՝ որպես մարզիչ, չորրորդը՝ որպես վարսահարդար, հինգերորդը՝ որպես գործարար, վեցերորդը՝ որպես կառավարիչ, բայց դպրոցի նպատակը, ամենակարևոր նպատակը մարդկանց սովորեցնելն է լավ ապրել, ինչպես լավ ապրել»: Վարչապետի խոսքով՝ այս ընդգծումով, կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի: «Սա չափազանց կարևոր է, և սա է, կարծում եմ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բովանդակային նպատակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Խոսելով դպրոցի ընձեռած հնարավորությունների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ նպատակադրումը նաև այն է, որ դպրոցը ոչ միայն բուն դասապրոցեսի ընթացքում ապրի, այլև դրանից հետո, այսինքն՝ ստեղծագործելու անսահման հնարավորություն ունենա: «Եվ ես այսօր ուրախ եմ, սիրելի երեխաներ, սիրելի ուսուցիչներ, որ դուք ստեղծագործելու, ըստ էության, անսահման հնարավորություն եք ստացել` ստեղծագործելու ֆիզիկայի ուղղությամբ, քիմիայի, մաթեմատիկայի, ինժեներության, սպորտի, արվեստի, գրականության: Եվ ես ձեզ ընդամենը մաղթում եմ, որ ստեղծագործելու այս հնարավորությունն օգտագործեք, որովհետև դա ձեզ կօգնի, որ դուք լավ ապրեք, ընդ որում՝ այսօր, որովհետև ամենատարբեր պրոբլեմները հաղթահարելու և նույնիսկ ամենօրյա միջավայրում լավ ապրելու ձևը ստեղծագործելն է, ստեղծագործական հաճույք ապրելը և այդ ստեղծագործությունից էներգիա ստանալը»,-նշել է երկրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ծրագրի իրականացման համար: Վարչապետը խոսել է յուրաքանչյուրի ներդրումը չթերագնահատելու մասին և այս համատեքստում շնորհակալություն հայտնել բոլոր հարկ վճարողներին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, բոլոր աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող մարդկանց, ում գեներացրած միջոցներով կառուցվել է այս դպրոցը և կառուցվում են մյուս դպրոցները»: Ամփոփելով իր խոսքը՝վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին դպրոցի կառուցման և այս օրվա առիթով:
16:00 - 11 հունվարի, 2025
ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան |tert.am|

ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան |tert.am|

tert.am: Երեկ կամ նախորդ օրը Ազգային ժողովում խոսք գնաց, ինչն ինձ համար շատ զարմանալի էր, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանն անցնում են: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, կամ դա կարող է տեղի ունենալ միայն սահմանի այն հատվածում, որը դեռ այդ սահմանային ենթակառուցվածքով կահավորված չէ: Պարո՛ն մարզպետ, սրա հետ կապված ի՞նչ ինֆորմացիա կարող եք ասել, այսինքն՝ այդտեղ ինչ-որ խնդիր կա՞, խնդիր է ծագե՞լ կամ ծագո՞ւմ է այնտեղ»,- ասաց նա։   Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ սահմանազատումից հետո մինչև սահմանի վերջնական կահավորումը, այսինքն՝ փշալարի անցկացումը, մի քանի նմանատիպ դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձվել են:   «Սա ժողովրդի կողմից ուշադրության կենտրոնում չի, որովհետև բոլոր դեպքերը դրական լուծում են ստացել»,- ասաց նա։ Փաշինյանը միջամտեց՝ ասելով, այսինքն՝ դեպքը տեղի է ունեցել, դրական լուծո՞ւմ է ստացել, դա լավ պատասխան չէ։ «Այսինքն՝ ո՞նց կարող է կենդանին փշալարի վրայով անցնել»,- հետարքրքվեց վարչապետը: Մարզպետը նշեց, որ դեպքերը մինչև փշալար անցկացնելն են գրանցվել: Փաշինյանն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեց՝ կահավորման աշխատանքներն ի՞նչ փուլում են, արդյոք դեռ ընթացքի մեջ են: «Պարո՛ն վարչապետ, կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել, իսկ այդ անասունների անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերի տեղադրելու պահը։ Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»,- ասաց Աբազյանը:
13:52 - 15 նոյեմբերի, 2024