armenpress.am: Սահմանադրական դատարանը մարտի 17-ին քննարկում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա մի շարք օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Քննարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
«Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 81-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները:» Նույն օրենսգրքի վիճարկվող՝ 82-րդ հոդվածով ամրագրված է ԲԴԽ անդամի լիազորությունների ժամկետը և երդումը։
«Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածով ամրագրված են Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջները և գլխավոր դատախազի ընտրությունը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի» 12-րդ հոդվածով սահմանված է ՄԻՊ-ի ընտրությունը։
comment.count (0)