Նավթի գինը շարունակում է նվազել և նոր նվազագույն ցուցանիշներ գրանցել |tert.am|
10:40 - 18 մարտի, 2020

Նավթի գինը շարունակում է նվազել և նոր նվազագույն ցուցանիշներ գրանցել |tert.am|

tert.am: Նավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան մեծ թափով նվազել և 3-4% անկում են գրանցել․ առևտրային տվյալները վկայում են, որ 2016 թվականի հունվարի 20-ից ի վեր առաջին անգամ Brent-ի արժեքը մեկ բարելի դիմաց 29 դոլարից էլ ցածր է իջել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 3,1%-ով ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 28,1 դոլարի:

Նավթի գները սկսել են անկում գրանցել  ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ֆոնդային փոխարժեքի փաստացի զրոյացման ֆոնին:

ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի տնօրինությունը որոշել է կորոնավիրուսի ռիսկերի հետ կապված փոխարժեքների նպատակային դիապազոնն իջեցնել մինչև 0-0․25 տոկոս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել