Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (ՕՊԵԿ)

Միջազգային էներգետիկ գործակալությունն արտակարգ նիստ կանցկացնի նավթի գների աճի զսպումը քննարկելու

Միջազգային էներգետիկ գործակալությունն արտակարգ նիստ կանցկացնի նավթի գների աճի զսպումը քննարկելու

Միջազգային էներգետիկ գործակալությունն այսօր արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու նավթի ռազմավարական պահուստներից նոր չափաբաժնի օգտագործման հարցը, ինչպես նաև ԱՄ-ի՝ մայիսից խոշոր մատակարարումներ իրականացնելու պլանը, որն ուղղված է նավթի գների կտրուկ աճի զսպմանը, գրում է Reuters-ը։ Խոշոր սպառողները նավթի համաշխարհին գների ազդեցությունն իրենց տնտեսությունների վրա նվազեցնելու ուղիներ են փնտրում, որոնք այս տարի աճել են ավելի քան 30%-ով հատկապես այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+ երկրները հայտարարել են, որ մայիսին նավթի արդյունահանումը կավելացվի օրական ընդամենը 432 հազար բարելով։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով Ուկրաինա ներխուժման համար Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցները կհանգեցնեն ապրիլին ռուսական նավթի օրական շուրջ 3 մլն բարելի կորստի։ Նավթի պակասը լրացնելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է երկրի ռազմավարական պահուստներից ռեկորդային քանակությամբ նավթ դուրս բերելու մասին՝ օրական մեկ միլիոն բարել վեց ամսվա ընթացքում՝ սկսած մայիսից։ Այս հայտարարությունն արվել է Միջազգային էներգետիկ գործակալության այն հայտարարությունից առաջ, որ ուրբաթ օրը կազմակերպության անդամ երկրների նիստ է կայանալու՝ քննարկելու համար շուրջ 60 մլն բարել նավթի օգտագործման մասին մարտի 1-ի որոշումը։ Կազմակերրպոպւթյան անդամներից ոմանք արդեն հայտարարել են, որ կսատարեն ՄԷԳ նախաձեռնությունը։   Նորա Վանյան
12:29 - 01 ապրիլի, 2022
ՕՊԵԿ-ն անհանգստացած է ԵՄ կողմից ռուսական նավթի հնարավոր արգելքի առնչությամբ․ Reuters

ՕՊԵԿ-ն անհանգստացած է ԵՄ կողմից ռուսական նավթի հնարավոր արգելքի առնչությամբ․ Reuters

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) ներկայացուցիչները կարծում են, որ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կվնասի սպառողներին։ Նրանք այս մտահոգություններով կիսվել են Բրյուսելի հետ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր աղբյուրները։ ՕՊԵԿ-ի այնպիսի խոշորագույն անդամներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, ձգտում են չեզոքություն պահպանել Արևմուտքի և Մոսկվայի միջև, իսկ ՕՊԵԿ+ խմբի անդամները, որոնցից մեկը Ռուսաստանն է, իրենց քաղաքական հանդիպումների ընթացքում շրջանցում են Ուկրաինայի թեման։ ՕՊԵԿ-ի ներկայացուցիչներն, այդ թվում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն մարտի 16-ին հանդիպել են ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի հետ՝ քննարկելու էներգետիկ շուկայի «արտակարգ ժամանակները»։ Այս մասին հայտնել է Սիմսոնը Թվիթերում։ Ինչպես նշել է Reuters-ի աղբյուրներից մեկը, կազմակերպության անհանգստության մասին տեղյակ է պահվել Եվրամիությունը։ «Նրանք շատ լավ տեղեկացված են», - ասել է աղբյուրը։ Մարտի 16-ի հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին ԵՄ ներկայացուցիչը պատասխանել է․ «ՕՊԵԿ-ը ներկայացրել է նավթային շուկայում իրավիճակի իր վերլուծությունը և մեզ իրազեկել նավթի արդյունահանման վերաբերյալ իր պլանների մասին»։ «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, ապագա պատժամիջոցների առումով ոչինչ բացառված չէ», - ասել է ԵՄ ներկայացուցիչը։ ՕՊԵԿ-ի շտաբ բնակարանը Վիեննայում միանգամից չի պատասխանել այս հարցը մեկնաբանելու խնդրանքին։   Նորա Վանյան
19:46 - 24 մարտի, 2022
Մեկնարկում է CERAWeek ամենամյա խոշորագույն էներգետիկ համաժողովը՝ նավթի շուկայում տիրող իրարանցման ֆոնին

Մեկնարկում է CERAWeek ամենամյա խոշորագույն էներգետիկ համաժողովը՝ նավթի շուկայում տիրող իրարանցման ֆոնին

Էներգետիկ ոլորտի առաջնորդների խոշորագույն CERAWeek միջազգային հանդիպումն այսօր մեկնարկում է ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ուկրաինական ճգնաժամի հետևանքով համաշխարհային տնտեսությունում նավթի գների առաջացրած շոկի ֆոնին, գրում է Reuters-ը։ Նավթի համաշխարհային գները հասել են իրենց բարձրակետին 2008թ.-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր, քանի որ Ռուսաստանից հում նավթի և վառելիքի արտահանման խափանումներն ու մատակարարման խնդիրներն առաջացրել են էներգակիրների գների կտրուկ աճ, որը դանդաղեցնում է տնտեսական աճը։ Հանգստյան օրերին լարվածությունը շարունակել է աճել, ԱՄՆ-ն և Եվրամիությունը դիտարկում էին Ռուսաստանից էներգակիրների գնման արգելքի սահմանման հնարավորությունը։ Գիշերը կատարված վաճառքների ընթացքում Brent ապրանքանիշի նավթը մի ակնթարթ հասել է մեկ բարելի դիմաց $139-ի, որը հեռու չէ դրա պատմական առավելագույն գնից՝ $147.50։ «Համաժողովն, անկասկած այլ տոնայնություն է ունենալու, քան կունենար մեկ կամ երկու շաբաթ առաջ»,- ասել է համաժողովի նախագահ Դենիել Յերգինը: Այս տարի CERAWeek-ն ակնկալում է շուրջ 45 000 մասնակից, իսկ ծրագիրը, որը կազմվել է Մոսկվայի Ուկրաինա ներխուժումից առաջ, ներառում է զեկույցներ էներգետիկ անցման մասին։ Սակայն համաշխարհային շուկայում տեղի ունեցող ցնցումները փոփոխել են օրակարգը, որոշ մասնակիցներ չեղարկել են ելույթ ունենալու պլանները։ Միացյալ Նահանգներն ու մյուս երկրները ՕՊԵԿ+ նավթ արտահանող երկրների կազմակերպությանը կոչ են անում ավելացնել արդյունահանումը, սակայն նավթի արդյունահանմամբ զբաղվող երկրները չեն կարողանում ապահովել պլանավորված ծավալները, իսկ խոշոր պաշարներ ունեցող երկրներն, ինչպիսին է, օրինակ, Սաուդյան Արաբիան, խուսափում են օգտագոծել դրանք։ Սա հանգեցնում է մատակարարման ավելի մեծ պակասի։ Իսկ վերականգնվող էներգիայի ավելի լայն օգտագործման կողմնակիցներն ասում են, որ արդյունահանվող վառելիքի ոլորտում լրացուցիչ ներդրումներն էլ ավելի կմեծացնեն աշխարհի կախվածությունը գազից ու նավթից, մինչդեռ կլիման շարունակում է տաքանալ, իսկ Ռուսաստանի գործողություններն ավելի արդիական են դարձնում անցումն էկոլոգիապես մաքուր վառելիքի։   Նորա Վանյան
12:43 - 07 մարտի, 2022
Համավարակը նավթի համաշխարհային պահանջակին ավելի մեծ հարված կհասցնի, քան ակնկալվում էր. Նավթ արտահանող երկրների կազմակերպություն |hetq.am|

Համավարակը նավթի համաշխարհային պահանջակին ավելի մեծ հարված կհասցնի, քան ակնկալվում էր. Նավթ արտահանող երկրների կազմակերպություն |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի համավարակը նավթի համաշխարհային պահանջարկին ավելի մեծ հարված կհասցնի, քան ակնկալվում էր։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ամենամսյա զեկույցին։ ՕՊԵԿ-ի թարմացված գնահատականներով՝ այս տարի համապատասխան ցուցիչը օրական միջինում կրճատվել է 9,1 միլիոն բարելով (ի համեմատություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ավելի քան 9 %-ով) և հասել օրական 90,6 միլիոն բարելի։ Ընդ որում, զեկույցում հուլիսի համար նշվում էր 9,2 միլիոն բարելը։ Այդուհանդերձ, մասնագետները կարծում են, որ 2021 թվականին օրական սպասվում է 7 միլիոն բարելով նավթի արդյունահանման աճ։ Նրանք կարծում են, որ այսպիսի կանխատեսումն իրական է միայն այն դեպքում, երբ համաշխարհային հանրությունը ստիպված չի լինի անցնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումների։ Միևնույն ժամանակ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում կարծում են, որ համաշխարհային տնտեսական ակտիվությունը ընդհանուր առմամբ կրճատվել է  4 %-ով (նախորդ կանխատեսման մեջ եղել է 3,7 %)։ Կազմակերպության փորձագետները կոչ են անում հետևել ԱՄՆ-ում առկա իրավիճակին։ «ԱՄՆ-ում վարակվածների թվի վերջին աճին պետք է խիստ ուշադրություն դարձնել, քանի որ այդ տենդենցի շարունակականությունը կարող է խաթարել վերականգնվող սպառողական վստահությունը և ծախսերի կառուցվածքը»,- նշվում է զեկույցում։ Բացի այդ, մասնագետները ուշադրությունը հրավիրում են նաև Հնդկաստանում, Բրազիլիայում և եվրագոտու մի շարք երկրներում, ներառյալ Իսպանիայում համավարակի ընթացքի վրա։
10:11 - 13 օգոստոսի, 2020
Նավթ արտահանողները երկարաձգել են արդյունահանման կրճատումը |azatutyun.am|

Նավթ արտահանողները երկարաձգել են արդյունահանման կրճատումը |azatutyun.am|

azatutyun.am: Նավթ արտահանող երկրների միությունը՝ OPEC-ը, և Ռուսաստանն ու նավթ արդյունահանող մի շարք այլ երկրներ համաձայեցրել են արդյունահանման կրճատումը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: Նավթ արտահանող երկրները ցանկանում են հումքի արդյունահանումը կրճատելով զսպել միջազգային շուկաներում նավթի գնանկումը: Համաձայնության եկած երկրներն ընդհանուր հաշվով օրական 9 միլիոն 700 հազար բարելով են կրճատելու նավթի արդյունահանումը: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում նավթի գինը միջազգային շուկաներում աննախադեպ անկում է գրանցել, սակայն արդյունահանումը կրճատելուց հետո որոշ չափով վերականգնվել է: Այս օրերին մեկ բարելի գինը կազմում է մոտ 40 դոլար: Ենթադրվում է, որ աշխարհում կարանտինի սահմանափակումների վերացումից հետո կգրանցվի նավթի ավելի մեծ պահանջարկ և գնաճ:
19:01 - 07 հունիսի, 2020
«OPEC+»-ի երկրները կնքել են նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիր |hetq.am|

«OPEC+»-ի երկրները կնքել են նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիր |hetq.am|

hetq.am: «OPEC+»-ի երկրները պայմանավորվել են մայիսի 1-ից օրական կրճատել նավթի արդյունահանման ծավալները մինչև 10 միլիոն բարելով։ Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Քուվեյթի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆադիլը։ د. خالد الفاضل   ✔@Dr_Alfadhel     بفضل من الله ثم بالتوجيهات الحكيمة والجهود المتواصلة والمحادثات المستمرة منذ فجر الجمعة، نعلن الآن عن اتمام الاتفاق التاريخي على خفض الانتاج بما يقارب 10 ملايين برميل من النفط يومياً من اعضاء "اوبك +" ابتداء من الأول من مايو 2020
  548 9:45 PM - Apr 12, 2020 Twitter Ads info and privacy «Մենք հայտարարում ենք պատմական համաձայնագրի կնքման մասին, համաձայն որի 2020 թվականի մայիսի 1-ից «OPEC+»-ի երկրներն օրական նավթի արդյունահանման ծավալները կկրճատեն մոտավորապես 10 միլիոն բարելով»,- գրել է նա։ Այն մասին, որ մասնակիցները, սկսած մայիսի 1-ից, պայմանավորվել են երկու ամսով կրճատել նավթի արդյունահանման ծավալները, հայտնել էր նաև Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։ Ղազախստանի էներգետիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նավթի արդյունահանման կրճատումն օրական կկազմի 9,7 միլիոն բարել։  Ապրիլի 10-ի գիշերը «OPEC+»-ի մասնակիցները, այդ թվում նաև Ռուսաստանը, նախնական պայմանավորվել էին մայիսի 1-ից սկսած շուրջ 10 միլիոն բարելով օրական կրճատել նավթի արդյունահանման ծավալները։ Երկու ամիս անց կարտելի անդամները կսկսեն աստիճանաբար մեծացնել արդյունահանման և արտադրության ծավալները։ Մինչև 2021 թվականի հունվարը կրճատումն օրական կկազմի 8 միլիոն բարել, իսկ արդեն մինչև 2022 թվականի ապրիլ ամիսը՝ օրական 6 միլիոն բարել։ Միակ երկիրը, որն այդ ժամանակ հրաժարվել էր նոր համաձայնագրի կնքումից, Մեքսիկան էր։ Նախատեսվում էր, որ երկիրն օրական կկրճատի 400 000 բարելով, սակայն երկրի էներգետիկայի նախարար Ռոսիո Նալե Գարսիան, որը մասնակցում էր բանակցություններին, հրաժարվել է կնքել համաձայնագիրը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Մեքսիկան համաձայնվել է նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը, սակայն օրական միայն 100 000 բարելով։ Ընդ որում, պակասող ծավալը համաձայնվել է կրճատել ԱՄՆ-ն, որն օրական արդյունահանման ծավալները կկրճատի 250 000 բարելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Մեքսիկան, երբ պատրաստ կլինի, հետագայում կփոխհատուցի ԱՄՆ կորուստները։  Ռոսիո Նալե Գարսիայի խոսքերով՝ Մեքսիկան չի կարողացել համաձայնել օրական 400 000 բարելով նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը, քանի որ մեծ ջանքեր է գործադրել նավթի արդյունահաբման ծավալների անկման ուղղությամբ։ Մեքսիկայի հրաժարման պատճառով, «OPEC+»-ի անդամների բանակցությունները մի քանի անգամ տեղափոխվել են և վերջապես կայացել կիրակի օրը՝ ապրիլի 12-ին։
10:05 - 13 ապրիլի, 2020
Նավթի գինը բարձրանում է |hetq.am|

Նավթի գինը բարձրանում է |hetq.am|

hetq.am: Երեկվա փլուզումից հետո այսօր առավոտյան նավթի ու ռուբլու գները կայունացման միտումներ են ցույց տվել։ Մոսկվայի բորսայում այսօր առավոտյան տեղի ունեցած առաջին գործարքները ցույց են տվել, որ երեկվա շեշտակի անկումից հետո ռուբլին փոքր-ինչ կայունացել է։ Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ, դոլարի փոխարժեքը նվազել է 1.2%-ով՝ հասնելով 79.9 ռուբլու, նույնքանով նվազել է նաև եվրոյի փոխարժեքը՝ հասնելով 87.26 ռուբլու։ Դրանից րոպեներ անց փոխարժեքները կրկին փոփոխվել են՝ դոլարը հասել է 81 ռուբլու, եվրոն՝ 89 ռուբլու։ Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը նկատում է, որ սրանք 2016 թվականի փետրվարից հետո ամենաբարձր փոխարժեքներն են։ Այսօր փոխարժեքները բավականին արագ են փոփոխվում. ռուբլին մեկ ընկնում է, մեկ՝ բարձրանում։ Ռուբլու «փլուզումը» համաշխարհային շուկայում նավթի գնի կտրուկ անկման արձագանքն էր։ Երեկ՝ մարտի 18-ին, նավթի համաշխարհային շուկայում գների շեշտակի անկում գրանցվեց։  Brent տեսակի նավթի գինը 2003 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ հասել էր մեկ բարելի դիմաց 25 դոլարից ցածր մակարդակի։ Ամերիկյան «Ֆորբս» պարբերականի հաշվարկներով՝ նավթը մեկ օրվա ընթացքում էժանացել է 14.5%-ով։ Անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նավթ արդյունահանող երկրները կրկին չեն կարողացել պայմանավորվել նավթի գնի շուրջ ՕՊԵԿ+ գործարքի շրջանակում, ինչպես նաև, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, պահանջարկի նվազման պատճառով։ Այս ամենի հետևանքով փլուզվեց նաև ռուբլին։ Միջազգային սակարկումներում դոլարի փոխարժեքը հասավ 82 ռուբլու, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 89 ռուբլու։ Իսկ այսօր առավոտյան նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ: WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գները հասել են 22.76 դոլարի՝ աճելով 11.73%-ով, Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն էլ աճել է 4.74%-ով` բարելի դիմաց հասնելով 26.06 դոլարի: Ռուսաստանի տնտեսության ու երկրի պետական բյուջեի վրա նավթի գինն այսօր զգալի բացասական ազդեցություն է թողնում, քանի որ Ռուսաստանը մեծ եկամուտներ է ստանում նավթի արտահանումից: Փոխարժեքի տատանումներից հետո այս երկրի ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը հայտարարել են, որ ունեն բավարար միջոցներ նման իրավիճակներում ֆինանսական կայունությունը վերականգնելու համար։
14:14 - 19 մարտի, 2020
Իրաքն ու Քուվեյթն իջեցրել են նավթի գները Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո. Bloomberg |armenpress.am|

Իրաքն ու Քուվեյթն իջեցրել են նավթի գները Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո. Bloomberg |armenpress.am|

armenpress.am: Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո իջեցրել են նավթի ապրիլյան գները: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը: Այսպես, Իրաքը Basrah Light տեսակի նավթի ապրիլի մատակարարման մեկ բարելի արժեքը նվազեցրել Է 5 դոլարով: Ըստ որում, գործակալության աղբյուրների տվյալներով՝ երկրի State Oil Marketing Organization (SOMO) պետական ընկերությունը պլանավորում Է հաջորդ ամսին ավելացնել արտահանման ծավալը: Քուվեյթն իր հերթին Ասիայից գնորդների համար գներն իջեցրել Է բարելի դիմաց 6 դոլարով. ավելի վաղ հենց այդ գումարով Է իջեցրել Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներին հումքի մատակարարումների արժեքը Saudi Aramco-ն (ընկերություն, որը նավթի արդյունահանմամբ Է զբաղվում Սաուդյան Արաբիայում): Մարտի 10-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Saudi Aramco-ի ղեկավար Ամին Նասերին, տեղեկացրել Է, որ ընկերությունն ապրիլին նավթի մատակարարումները կավելացնի օրական մինչեւ 12,3 միլիոն բարել, թեեւ մինչ այդ թագավորությունը հանույթը պահում Էր օրական 9,7 միլիոն բարելի սահմաններում՝ ՕՊԷՔ+-ի համաձայնության շրջանակում: Դրանից անմիջապես հետո մարտի 11-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ADNOC նավթընկերությունը հայտարարել Է, որ հաջորդ ամսվանից հանույթը կավելացնի օրական ավելի քան 1 միլիոն բարելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:15 - 12 մարտի, 2020
Ադրբեջանի կառավարությունը քննարկում է իրավիճակը նավթի շուկայում |azatutyun.am|

Ադրբեջանի կառավարությունը քննարկում է իրավիճակը նավթի շուկայում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի կառավարությունում երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել է նավթի շուկայում իրավիճակը, դրա հնարավոր ազդեցությունը երկրի տնտեսության վրա և կանխարգելիչ քայլերը։ Վարչապետ Ալի Ասադովի նախագահությամբ անցկացված խորհրդակցությունում կառավարությունը խոստացել է թույլ չտալ գների արհեստական բարձրացում և խիստ միջոցներ կիրառել անհիմն դեֆիցիտի դեմ։ Չնայած նավթի գնի կտրուկ անկմանը՝ իշխանությունները խոստանում են չկրճատել սոցիալական ծրագրերը։ Կառավարությունը նշել է, որ արժույթի շուկայում կայունության պահպանելու և սղաճը զսպելու համար Կենտրոնական բանկը բավարար ռեզերվներ ունի։ Սակայն Eurasianet-ի տնտեսական մեկնաբանի կարծիքով՝ նավթի գների անկումը եվրասիական ամբողջ տարածքում կփոխի տնտեսական կանխատեսումները։ Նավթ արդյունահանող Ադրբեջանը, Ղազախստանը և Ռուսաստանը պատրաստվում են բյուջետային կրճատումների, ազգային արժույթի անկման և հնարավոր ռեցեսիայի։ Անորոշությունն ավելանում է նաև արագ տարածվող կորոնավիրուսի պատճառով, որի հետևանքով ընկել է պահանջարկի շուկան։ Ադրբեջանն անցյալ տարի էր բարձրացրել թոշակները և այլ սոցիալական ծախսերը՝ նպատակ հետապնդելով նվազեցնել սղաճի հետևանքները և աճող դժգոհությունները։ Նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե ծախսերը կփակվեն հարկային բարեփոխումներով, միջոցների մի մասը կստացվի ավելի բարձր մաքսավճարներից, ավելացված արժեքի հարկերով, նաև ակնկալելով զբոսաշրջության աճ։ Ռուտերգերսի համալսարանի տնտեսագիտության դոցենտ և Բաքվի տնտեսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գուբադ Իբադօղլուի կարծիքով, սակայն, այս բոլոր եկամուտներն ակնկալվում է, որ չեն լինի կորոնավիրուսի պատճառով։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Ադրբեջանի բյուջեի հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ նավթի մեկ բարելի գինը կազմի 53 դոլար։ Սակայն մեկ բարելը նախկին Միության տարածքում մարտի 9-ին վաճառվել է 36 դոլարով։ Իբադօղլուի կարծիքով՝ քանի որ կառավարությունը վախենում է անկարգություններից, հնարավոր չէ կրճատել սոցիալական ծախսերը, որոնց ուղղվում է բյուջեի մոտ 65 տոկոսը, խնայողությունների միակ ճանապարհը մնում են ներդրումային միջոցները և ռազմական ծախսերը։ Ռազմական ծախսերը կրճատելը հեշտ չէ, իսկ ներդրումային միջոցներն այս տարի ավելի քիչ են, քան նախորդ տարի։ Իբադօղլուն ասել է, որ մանաթի փոխարժեքը պահելու համար Կենտրոնական բանկն ընդամենը մի քանի ամսվա ռեզերվներ ունի։ Ղազախստանի բյուջեն կառուցված է մեկ բարել նավթը ավելի քան 57 դոլար կանխատեսման վրա։ Երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը մարտի 9-ին խոստացել է ամբողջությամբ կատարեել կառավարության սոցիալական պարտավորությունները՝ միաժամանակ նշելով, որ ինչ-որ տեղ հարկ կլինի կրճատումներ կատարել։
14:53 - 11 մարտի, 2020
Ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա կազդի նրանով, որ կպակասեն մասնավոր տրանսֆերտները. Հայկ Գեւորգյան |armtimes.com|

Ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա կազդի նրանով, որ կպակասեն մասնավոր տրանսֆերտները. Հայկ Գեւորգյան |armtimes.com|

armtimes.com: Նավթի գների անկմամբ պայմանավորված՝ ռուսական ռուբլին էականորեն արժեզրկվել է։ Մարտի 6-ին Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի ու Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC+) մյուս անդամների միջեւ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ բանակցությունները ձախողվեցին, ինչը բերեց նավթի գների նվազման: «Brent» տեսակի նավթի գինը մարտի 9-ին նվազել էր ավելի քան 30 տոկոսով՝ դառնալով շուրջ 31 դոլար 1 բարելի դիմաց: Մարտի 10-ին, սակայն, այն բարձրացել է որոշակիորեն՝ դառնալով շուրջ 37 դոլար:  Այս պահին դոլարի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է՝ հասնելով մինչեւ 1 դոլարը 72.8 ռուբլի: Եվրոն աճել է 5 ռուբլով՝ հասնելով մինչեւ 82.5 ռուբլի։ Ռուսական արժույթը հասել է 2016-ի փետրվար-մարտ ամիսների մակարդակին։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, եւ բացի այդ, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեծ թվով հայեր կան՝ սա չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա կազդի նրանով, որ կնվազեն մասնավոր տրանսֆերտները (դրամի փոխանցումը մի երկրից մյուսը), որովհետեւ տրանսֆերտների մեծ մասը Հայաստան է ուղղվում ռուբլով. «Մասնավոր տրանսֆերտներն արտագնա աշխատողների ուղարկած գումարներն են, որը բավական մեծ ծավալ է կազմում: Սրա արդյունքում ռուբլով գումարը կմնա նույնը, բայց դոլարով՝ կնվազի»: Պատգամավորի խոսքով՝ վերջին 2 տարվա զարգացումներում կա մի փաստ, որն ուշադրությունից դուրս է մնացել. «2019 թ. տվյալներով՝ մասնավոր տրանսֆերտների ծավալը դոլարով հաշվարկված եղել է 504 մլն, դա վերջին՝ առնվազն 10 տարիների ամենացածր ցուցանիշն է: Ժամանակին մասնավոր տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքը 1 միլիարդի էր մոտենում, ու դա շատ մեծ ազդեցություն ուներ տնտեսության վրա: Բայց 2018-19 թթ. մասնավոր տրանսֆերտները զգալիորեն նվազեցին, սակայն դա տնտեսության վրա ազդեցություն չունեցավ: Մեր տնտեսությունն արդեն ունի այլ կառուցվածք, ու մասնավոր տրանսֆերտներից կախումն այդքան մեծ չէ: Ինչո՞ւ, որովհետեւ ահռելի գնողունակ պահանջարկ էին ապահովում մասնավոր տրանսֆերտները, ու դրանց նվազումը սովորաբար բերում էր կա՛մ տնտեսական աճի ցուցանիշի անկման, կա՛մ դոլարի արժեզրկման»: Նրա խոսքով՝ հիմնական պատճառներից մեկը, որը ՀՀ տնտեսության վրա բացասական էր ազդում, մասնավոր տրանսֆերտների նվազումն էր եւ պղնձի գնի անկումը. «Հիմա 2019-ին պղնձի գինը նվազել է, մասնավոր տրանսֆերտները, մեղմ ասած, էականորեն նվազել են, բայց մեր տնտեսությունում կա բավականին շոշափելի աճ, կա նաեւ դրամի արժեվորման ճնշում: Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում, որ այդ արժեվորումը չեզոքացնի, ու դրան զուգահեռ՝ ՀՀ-ն հսկայական ծավալների արտաքին պահուստ ունի՝ մոտ 3 մլրդ դոլարի»: Գեւորգյանն ասաց, որ Ռուսաստանի բյուջեում «Brent» տեսակի նավթի գնի կանխատեսումը 42 դոլար է, եւ դրանից որքան ցածր լինի, ՌԴ բյուջեի դեֆիցիտը կաճի. «Ինչքանով սա երկար կտեւի՝ դժվար է ասելը, որովհետեւ «OPEC+»-ի համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչեւ ապրիլի 1-ը: Եթե մինչ այդ չստորագրվի, ապա որեւէ երկիր սահմանափակում չի ունենա նավթի արդյունահանման: Նախկինում եղել են սահմանափակումներ, ու եթե նոր պայմանագրեր չկնքվեն մինչ այդ, նավթի գինը կարող է գահավիժել մինչեւ 10 դոլար: Այդ դեպքում դժվար է կանխատեսել, թե աշխարհում ինչ կլինի: Բայց կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, դա մի քանի երկրների «միջանձնային» հարաբերությունների պարզումն է միջազգային դաշտում՝ փորձելով նավթի նոր շուկաներ գտնել: Սա այս պահին կարճատեւ շոկ է: Երկարատեւ կլինի, թե ոչ, պարզ կլինի ապրիլի 1-ից հետո»: Հարցին՝ ինչպես կազդի այս ամենը Հայաստանի վրա, պատգամավորը պատասխանեց. «Ազդեցությունը կարող է լինել երկակի: Մենք նավթամթերք ներմուծող երկիր ենք, ու այդ տեսանկյունից նավթի գնի անկումը մեզ ձեռնտու է, բայց մեր արտաքին հիմնական շուկայում՝ ՌԴ-ում, գնողունակությունը կնվազի: Այնպես որ, դրական ու բացասական 2 գործոն կլինի: Բայց շատ կարեւոր գործոն կա. նավթի գնանկումը վատ է անդրադառնում Ադրբեջանի վրա, իսկ դա կարող եք կռահել՝ լավ է, թե վատ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:15 - 11 մարտի, 2020
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ 7% -ով՝ երեկվա զգալի անկումից հետո |armtimes.com|

Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ 7% -ով՝ երեկվա զգալի անկումից հետո |armtimes.com|

armtimes.com: Առեւտրային վերջին տվյալների համաձայն, երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները բարձրանում են 7%-ով ՝ նախորդ օրվա 24-25% անկումից հետո: Հայաստանի ժամանակով ժամը 9:00-ի տվյալներով,  Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 7,33% -ով և կազմել 36,88 դոլար մեկ բարելի դիմաց, ապրիլյան WTI ֆյուչերսները ՝ 6,91% -ով, հասնելով մեկ բարելի դիմաց 33.28 դոլարի: Երկուշաբթի օրը գնանշումների անկումը հասել էր 30% -ի: Brent- ի համար դա ամենաուժեղ մեկօրյա անկումն էր ավելի քան 30 տարվա ընթացքում՝ 1991 թվականից ի վեր: Մեկ օր առաջ նավթի գների կտրուկ անկումը պայմանավորված էր ՕՊԵԿ + երկրների՝ արտադրության շուրջ անորոշության պատճառով, քանի որ ուրբաթ օրը նրանք չէին կարողացել համաձայնության գալ համաձայնագրի որոշ կետեր փոխելու կամ այն երկարաձգելու վերաբերյալ: Խոսքը 2016-ից գործող փաստաթղթի մասին է, որով կարգավորվում էին գները: Արդյունքում ՝ ապրիլի 1-ից, նախորդ դաշինքի անդամներից ոչ մեկը պարտավորություն չի ունենա նավթի արտադրությունը սահմանափակել, իսկ Սաուդյան Արաբիան, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, հայտարարել է, որ մտադիր է ավելացնել արտադրությունը եւ իջեցնել նավթի գները: Նավթի շուկայի համար մեկ այլ ռիսկ է մնում աշխարհում կորոնավիրուսի տարածումը, քանի որ հիվանդության հետ կապված կարանտինային միջոցառումները բացասաբար են անդրադառնում արտադրության, զբոսաշրջության եւ մատակարարման ցանցի վրա: Վերլուծաբանները վախենում են, որ կորոնավիրուսը կարող է զսպել գլոբալ տնտեսական աճը, ինչը կազդի նավթի պահանջարկի վրա:
11:05 - 10 մարտի, 2020
Նավթի գների անկումը մինչեւ 30 դոլար բյուջեի դեֆիցիտի կարող է հանգեցնել Ռուսաստանում. Fitch |news.am|

Նավթի գների անկումը մինչեւ 30 դոլար բյուջեի դեֆիցիտի կարող է հանգեցնել Ռուսաստանում. Fitch |news.am|

news.am: Նավթի գների անկումը մինչեւ 30 դոլար մեկ բարելի դիմաց Ռուսաստանում կարող է բյուջեի դեֆիցիտի  եւ արժեզրկման հանգեցնել, կարծում է Fitch-ի բնական ռեսուրսների եւ հումքային ապրանքների խմբի ավագ տնօրեն Դմիտրի Մարինչենկոն: «Դժվար թե Մոսկվան սպասում էր, որ նավթի գները կնվազեն մինչեւ 30 դոլար, հավանաբար, դա շատ տհաճ անակնկալ էր, այդ թվում նաեւ` նրանց համար, ով որոշում է կայացրել դուրս գալ գործարքից», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին: Նավթի արժեքն անկում է ապրում այն լուրերի ֆոնին, որ ՕՊԵԿ+-ի երկրները կորոնավիրուսի պատճառով պահանջարկի կրճատման պայմաններում Վիեննայում ընթացող բանակցություններին չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ: ՕՊԵԿ-ն առաջարկում էր օրական 1.5 միլիոն բարելով լրարցուցիչ կրճատել նավթի արդյունահանումը մինչև 2020 թվականի ավարտը: Սակայն Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ էին այդ առաջարկին: Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես, պնդում էր, որպեսզի ընթացիկ պայմանավորվածությունները երկարաձգվեն միայն երկրորդ եռամսյակի համար:
15:07 - 09 մարտի, 2020
ԿԲ-ն բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար. տնտեսագետը` նավթի գների անկման մասին |armenpress.am|

ԿԲ-ն բոլոր ռեսուրսներն ունի կայունություն ապահովելու համար. տնտեսագետը` նավթի գների անկման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տրանսֆերտների զգալի նվազումը, միջազգային պահուստների էական ավելացումը կարևոր առանձնահատկություններ են նավթի գների անկման համատեքստում երկրում կայունություն պահելու համար: Նման կարծիք հայտնեց տնտեսագետ  Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին նավթի համաշխարհային գների կտրուկ անկմանը: Հայաստանի տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի և իր մյուս առևտրային գործընկերների հետ: Հետևաբար, եթե նավթի գների անկմամբ պայմանավորված այնտեղ խնդիրներ կան, ապա դրանք կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին: Այստեղ, սակայն, տնտեսագետը նշեց, որ, ի տարբերություն 2014 թվականին, այս անգամ պետությունը, մի քանի հանգամանքներով պայմանավորված, ունի բոլոր ռեսուրսները կայունության ապահովման համար: «Նախ ամենակարևորը, տրանսֆերտները: Հայաստան ուղղվող տրանսֆերտները, այն է՝ ֆիզիկական անձանց անունով փոխանցումները ՀՆԱ-ի նկատմամբ, էականորեն նվազել են: Եթե 2013 թվականին այս ցուցանիշը 13 տոկոս էր, 2014 թ.՝ 10.5 տոկոս էր, ապա 2019 թվականին կազմում էր 3.7 տոկոս: Կարող ենք ասել, որ Հայաստանի տնտեսության կախվածությունն օտարերկրյա տրանսֆերտներից  3 անգամ նվազել է: Եթե վատագույն սցենարը դիտարկենք, այն է՝ ռուբլին կարժեզրկվի, կնվազեն Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները, ապա մեր տնտեսության վրա այդ ազդեցությունը կլինի չնչին: Այսինքն , այսօր մեր տնտեսությունն այդքան զգայուն չէ տրանսֆերտների նկատմամբ, որքան 2013-2014 թվականներին էր»,-ասաց Գոռ Ծառուկյանը: Հաջորդ կարևոր գործոնը դրամի կայունությունն է, Հայաստանի միջազգային պահուստների էական ավելացումը: Տնտեսագետը նշեց, որ դրամի կայունության հաշվին Կենտրոնական բանկն արտարժույթ էր հավաքում շուկայում, համալրում միջազգային պահուստները: 2019 թվականի վերջին Հայաստանի միջազգային պահուստները 2.8 մլրդ դոլար է, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է: «Եթե նույնիսկ միջազգային զարգացումներով պայմանավորված ոչ ցանկալի էֆեկտ լինի, ապա Կենտրոնական բանկը բոլոր ռեսուրսներն ունի, որ անհրաժեշտության դեպքում գործողությունների դիմի, բացասական հետևանքները կանխելու համար: Կայունությունը մեծ հավանականությամբ հնարավոր կլինի պահպանել»,-ասաց Գոռ Ծառուկյանը: Մարտի 9-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար սահմանվել է 35 դոլար: Գինը 30 տոկոսից ավելի նվազել է: Նավթային ֆյուչերսների ներկայիս անկումն ամենազգալին է դարձել 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի գնանշումները փլուզվել են այն նորությունների ֆոնին, որ ՕՊԷՔ-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը: Տնտեսագետը նկատեց, որ այս գործընթացը սկսվել է դեռ 2019 թվականի ավարտից: Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներին, ապա Գոռ Ծառուկյանը նշեց, որ այն զգալի հարվածեց Չինաստանի տնտեսությանը, իսկ այդ երկիրը կարևոր օղակ էր համաշխարհային տնտեսության մեջ: Ավելին՝ armenpress.am-ում
13:45 - 09 մարտի, 2020