e-request.am հարթակը թույլ կտա շուրջ 60 պատկան մարմինների ուղարկել դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան
09:10 - 19 մարտի, 2020

e-request.am հարթակը թույլ կտա շուրջ 60 պատկան մարմինների ուղարկել դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան

Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մարզպետարանները պետք է www.e-request.am հարթակի մասին քաղաքացիների պատշաճ իրազեկում ապահովեն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի էջերի, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով և այլ հնարավոր եղանակներով՝ հորդորելով քաղաքացիներին չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել էլեկտրոնային այս գործիքից:

Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (2)

Մարիա Պուրղուսզեան 05:25 09.սեպտեմբերի.2022

Տուգանգների հետացգման email հասցէ նշեք

Արսեն 03:15 09.հունվարի.2023

Մեքենայի առք ու վաճառքի խնդիր նոտարով հաստատված 1997թվին։ Գնորդի կողմից անվանափոխություն չի արվել։Մինչև 2008 թիվը մուծել է գույքահարկ ,որից հետո գնորդը չի մուծել։ Վաճառողին Քաղաքապետարանի կողմից եկելա նամակ պարտքի ու տուգանքի վերաբերյալ։

Մեկնաբանել