Արտակարգ դրությունն արդարացված կլինի, եթե դատավարական ժամկետները կասեցվեն․ Մելանյա Առուստամյան |hetq.am|
12:48 - 19 մարտի, 2020

Արտակարգ դրությունն արդարացված կլինի, եթե դատավարական ժամկետները կասեցվեն․ Մելանյա Առուստամյան |hetq.am|

hetq.am: Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ) հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ որոշակի կանխարգելիչ միջոցառումներ է նախաձեռնել: Քաղաքացիների մուտքը Հանրային պաշտպանի գրասենյակ սահմանափակելու նկատառումով քաղաքացիներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսի եւ տեսակապի՝ Viber, WhatsApp, Skype-ի համարները: Նշված օնլայն տարբերակներով մինչեւ ապիլի 14-ը քաղաքացիները կարող են դիմել խորհրդատվության համար, ուղարկել դիմումներ, փաստաթղթեր եւ այլն:

ՀՊԳ-ի ղեկավար Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ աշխատանքներն ամբողջովին հեռահար կարգավորել չի հաջողվում, որովհետեւ մարդիկ դեռ սովոր չեն էլեկտրոնային տարբերակով աշխատանքին: Նշենք, որ ՀՊԳ-ի հիմնական այցելուները սոցիալական խոցելի խմբերն են, որոնք տեխնիկայից օգտվելու խնդիրներ ունեն, գուցեւ հնարավորությունը չունեն: Այդ է պատճառը, որ ՀՊԳ-ում շարունակում են քաղաքացիներից առձեռն եւ փոստով գրություններ ստանալ, իսկ դա աշխատակիցներին չի ապահովագրում հիվանդանալու վտանգից:

ՀՊԳ ղեկավարն ասում է, որ քաղաքացիների մի մասը վայբերով եւ մեյլերով փաստաթղթեր է ուղարկում, հեռախոսով են խնդիրը ներկայացնում եւ խորհրդատվություն ստանում: Պաշտպաններն անհրաժեշտության դեպքում գործ են կազմում եւ մեյլով ուղարկում: Մ. Առուստամյանը հայտնեց, որ առայժմ էլեկտրոնային տարբերակով աշխատանքը ստացվում է պետական մարմինների ու դատարանների հետ՝ փաստաթղթաշրջանառությունը կազմակերպում են մեյլերով:  

Մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը ամեն հինգշաբթի ՀՊ գրասենյակում բաց դռների օր էր բանավոր խորհրդատվությունների համար, հիմա այն օնլայն տարբերակով է անցկացվում: Սակայն, քաղաքացիների հետ շփումներն իսպառ սահմանափակել հնարավոր չէ, անհրաժեշտության դեպքում ընդունում են: Հանրային պաշտպանների հերթապահություն է սահմանված՝ ամեն օր հերթապահում են քրեական իրավունքի երեք եւ քաղաքացիական իրավունքի երկու մասնագետ: Պաշտպանների աշխատանքն անվտանգ դարձնելու համար ընդունելությունների սրահում ապակյա պատ են տեղադրել եւ քաղաքացիների հետ այդկերպ են հաղորդակցվում: Պալատի մուտքի մոտ եւ հարկերում տեղադրվել են նաեւ ախտահանող նյութեր:

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել