Հայտնի է, թե տնտեսական գործունեության որ տեսակները չեն արգելվի արտակարգ դրության ժամանակ
16:14 - 24 մարտի, 2020

Հայտնի է, թե տնտեսական գործունեության որ տեսակները չեն արգելվի արտակարգ դրության ժամանակ

Կառավարության կայքում հրապարակվել է պարետի որոշումը` արտակարգ դրության ժամանակ տնտեսական գործունեության արգելքի բացառությունների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ կշարունակեն գործել․

1. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները: 

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. 

1) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

2) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

3) Սննդամթերքի արտադրություն

4) Խմիչքների արտադրություն

5) Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն

6) Հարստացած ուրանի արտադրություն

7) Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն

8) Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն

9) Հիմնական մետաղների արտադրություն

10)  Զենքի և զինամթերքի արտադրություն

11) Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

12) Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն

13) Մարտական մեքենաների արտադրություն

14) Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն

15) Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում

16) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

17) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել