Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Արագածոտնի մարզի ևս 261 աշակերտ երկուշաբթի օրվանից կկարողանա լիարժեք մասնակցել հեռավար դասընթացներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հավաքագրված տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը (67 համակարգիչ, 14 սմարթֆոն և պլանշետ) հատկացվել է Արագածոտնի մարզին: ՀՀ Արագածոտնի մարզպետարանում դրանք այսօր տրամադրվեցին մարզի 59 հանրակրթական դպրոցների:
Մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուները, իմ հանձնարարությամբ, իրականացրել են շահառուների ընտրությունը՝ նախապատվությունը տալով սոցիալապես անապահով, դպրոցահասակ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին: Այս մոտեցման նպատակն է համակարգիչներով ապահովել հնարավորինս շատ աշակերտների:
Նվիրաբերված սարքերը դպրոցի տնօրենները կփոխանցեն դրանց կարիքն ունեցող աշակերտներին: Արտակարգ դրության ավարտից հետո սարքավորումները կվերադարձվեն դպրոցներին և կօտագործվեն դասապրոցեսներում:
Շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին սարքավորումներ նվիրաբերելու համար»:
comment.count (0)