Արմավիրի Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածին տղայի դի |shamshyan.com|
05:23 - 03 հունիսի, 2019

Արմավիրի Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածին տղայի դի |shamshyan.com|

shamshyan.com։ Երեկ՝ հունիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական նորածին տղայի դի է հայտնաբերել:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, երեխային մորը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել