ԿԳՄՍ-ն արդեն ընդունում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը
18:55 - 17 ապրիլի, 2020

ԿԳՄՍ-ն արդեն ընդունում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու խնդրում դիմումը, դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները նախարարություն ներկայացնել փակ ծրարով և թողնել դիմումների համար նախատեսված արկղում: Փաստաթղթերի բնօրինակները ենթակա են վերադարձի մեկ շաբաթվա ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել