Մայիսի 10-ից հետո կսկսենք թեստերի արտադրությունը. Արսեն Առաքելյան |lragir.am|
12:59 - 01 մայիսի, 2020

Մայիսի 10-ից հետո կսկսենք թեստերի արտադրությունը. Արսեն Առաքելյան |lragir.am|

lragir.am: «Դեռ թեստերի արտադրությունը չենք սկսել. եթե հետևել եք պարետի ելույթներին, վերջերս նա հայտարարեց, որ նյութերի մի մասը կլինի մայիսի 10-ին. դրանից հետո նոր կսկսենք թեստերի արտադրությունը»,-  մեզ հետ զրույցում նշեց  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Խոսքը 100 հազար թեստերի արտադրության մասին է. «Թեստավորումն իրականացվելու է այն նույն սկզբունքով, ինչպես մինչև հիմա թեստավորում են՝ քթից և կոկորդից քսուքների միջոցով»:

Հարցին, թե արդյոք արդեն կա նմուշ, որը փորձարկվել է, Առաքելյանը պատասխանեց, որ քանի որ նյութերի մի մասը դեռ Հայաստանում չէ, նմուշ չի կարող լինել:

Նոր թեստերի սխալվելու հավանականությունն, ըստ նրա, այնքան է լինելու, որքան այսօր հայաստանյան լաբորատորիաներում օգտագործվող թեստերինը. «Ես հույս ունեմ, որ մայիսի 10-ից հետո արագ կսկսվի արտադրությունը»:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել