Մինչև 2021թ.-ի տարեվերջ Ստեփանակերտում կավարտվի 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը. Արայիկ Հարությունյան
21:12 - 04 մայիսի, 2020

Մինչև 2021թ.-ի տարեվերջ Ստեփանակերտում կավարտվի 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը. Արայիկ Հարությունյան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ այսօրվա հադիպմանս շարունակությունն ընդլայնված կազմով էր, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Քննարկել ենք մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող զոհված ազատամարտիկների ընտանիքների և անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների և բնակելի տներով ապահովման հարցերը:

Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչև 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022թ.-ի վերջը», - գրել է Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել