Այդ մենք ենք կոչ անում Թուրքիային սթափվել և սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին ․ Ռուբեն Ռուբինյան |tert.am|
18:01 - 13 հուլիսի, 2020

Այդ մենք ենք կոչ անում Թուրքիային սթափվել և սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին ․ Ռուբեն Ռուբինյան |tert.am|

tert.am: Աշխարհում շարունակվում է տարածվել կորոնավիրուսի համաճարակը և այս պայմաններում, երբ կարծես ամբողջ աշխարհը և պետությունները պետք է միավորված պայքարեին համաճարակի դեմ, երեկ Ադրբեջանը սարդանքի է դիմել հայասատանաադրբեջանական սահմանին և նրանց ագրեսիվ գործողությունները շարունակվում են նաև այսօր: Այս մասին ԱԺ-ի իր ելույթում հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նա ընդգծեց, որ սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հետադիմական և ռազմատենչ էությունը:

«Ադրբեջանի գործողություններին մեր համապատասխան գերատեսչությունների կողմից պարզ և սպառիչ գնահատական է տրվել: Ես հիմա ուզում եմ խոսել Թուրքիայի արձագանքի մասին։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարոթյուն է տարածել, որով իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և, ըստ էության, պաշտպանել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին։ Սա նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես ղարաբաղյան հակամարտության կողմ և ևս մեկ անգամ վերահաստատում է այն հանգամանքը, որ Թուրքիան չի կարող որևիցե միջազգային դերակատարում ունենալ, որը կառնչվի ղարաբաղյան համակարտությանը:

Ավելին, ըստ թուքրական մամուլում շրջանառվող հարցազրույցի, թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանին կոչ է արել սթափվել», - ասաց Ռուբինյանը։

«Ես ուզում եմ ասել՝ այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին։ Եթե վերջիններս չսթափվեն և չդադարեն սահմանին ապօրինի գործողությունները, նրանց կսթափեցնեն մեր զինված ուժերը, իսկ սթափեցնելը մեր ԶՈւ-երի մոտ, ինչպես ցույց տվեցին երեկվա և այսօրվա գործողությունները, ստացվում են շատ լավ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել