Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի հիմք ու առիթ չկա. Ռուբեն Ռուբինյան
 |news.am|

Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի հիմք ու առիթ չկա. Ռուբեն Ռուբինյան |news.am|

news.am: Պատերազմի վտանգ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, այնպես էլ վաղը կա, պատերազմի առիթ չկա և հիմք չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը նման միջոցներով փորձում է ճնշել, որպեսզի հավելյալ նախապայմաններով պայմանագիրը ստորագրվի, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա մենք քաղաքագիտական վերլուծության մեջ մտնենք: Հարցնում եք՝ վտանգ կա՞, վտանգ միշտ էլ կա: Չէինք ասի, որ վտանգը ավելի շատ է, քան երեկ, բայց այդ վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին: Բայց մենք ի՞նչ ենք անում, մենք շարժվում ենք խաղաղության ուղղությամբ, սա է պատճառը նաև, որ այդ թվում մեր ջանքերով խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է իր ստորագրմանը»:
16:59 - 26 մարտի, 2025
Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին |armenpress.am|

Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումը կարգավորման գործընթացի մեկնարկից մինչ այս պահը չի փոխվել. Հայաստանն ամբողջովին  պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։  «Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաբլոկավորում։ Հայաստանը պատրաստ է սրան առանց որևէ նախապայմանի։ Հայաստանը պատրաստ է ամբողջական կարգավորման և, եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այս ամենը շատ արագ կիրականանա։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին»,- ասել է Ռուբինյանը։  Նա  նաև նշել է, որ չկա որևէ պատճառ, որ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունենան և երկրների սահմանները բաց չլինեն։  Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ մինչև այսօր երկու երկրների միջև ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022 թվականին։ «Մեր կողմում Մարգարա անցակետը վերանորոգվել է և պատրաստ է։ Ակնկալում ենք, որ մեր թուրք գործընկերները կատարեն պայմանավորվածությունը»,- ասել է Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Թուրքիան նաև պայմանավորվել են վերակառուցել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը։   Թուրքական հեռուստաալիքը Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցն անցկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված մեդիատուրի շրջանակներում։ Մեդիատուրի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարցազրույց են անցկացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումներ ունեցել այլ պաշտոնյաների, ինչպես նաև փորձագետների հետ։ 
16:59 - 12 մարտի, 2025
Տուգանային միավորների չափը կփոխվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
 |civilnet.am|

Տուգանային միավորների չափը կփոխվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվող 9 միավորը դառնա 13: Մարտի 5-ին նիստին խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Առաջարկվող փոփոխությամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվելու է 13 միավոր: Այս նախագիծը օրակարգ են մտցրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, և ՔՊ-ական պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արմեն Խաչատրյանը։ Ըստ իշխանական պատգամավորների՝ շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Արմեն Խաչատրյանը երեկվա նիստին ներկայացրեց նաև ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ: Ըստ Խաչատրյանի՝ վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը կթեթևացնի վարորդների սոցիալական բեռը: Նախագիծը դեռ պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ ու ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից:
12:29 - 05 մարտի, 2025
Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մեկ տարվա համար տրվող միավորների շեմը 9-ից դարձնել 13: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:  Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների առաջացմանը, սոցիալական բեռի ավելացմանը և քաղաքացիների արդարացի դժգոհությանը: Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ: Նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում թեթևացնելու վարորդների սոցիալական բեռը: Մի շարք իրավախախտումների համար նախատեսվում է տուգանային միավորների խստացում, որոնք բնութագրվում են մարգինալ վարքագծի շարժառիթներով և որոնց կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակապած վիճակում վարելը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը և այլն: Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով օրենքի նախագիծը մեծամասամբ վերաբերում է տաքսու վարորդներին, որոնք աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անցկացնում են մեքենայի ղեկին: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին: Հարակից զեկուցող, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով Կառավարությունը ներկայացվող նախագծին դեմ չի և սկզբունքորեն առաջարկներ չունի: Գործադիրը, մասնավորապես, առաջարկում է օրենքի դրույթների համար նախատեսել մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ: Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ կան իրավախախտումներ, որոնց պարագայում նախատեսված տուգանքները պետք է խստացվեն: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և կից ներկայացված հարակից օրենքներին: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
16:10 - 27 փետրվարի, 2025
ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց ՀՀ և Արցախի միասնական քարտեզը, որը ԱԺ նախագահության պատին փակցրել էր Աննա Մկրտչյանը

ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց ՀՀ և Արցախի միասնական քարտեզը, որը ԱԺ նախագահության պատին փակցրել էր Աննա Մկրտչյանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ՀՀ և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին: «Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել կանչում են՝ «Էստի Համեցեք, Հայաստանից դեռ բան է մնացել»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ ակնարկելով ԱԺ պատին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված քարտեզի մակետի մեծ տարբերակը փակցնելու փաստը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պետական գերատեսչությունների վրա փակցվող դրոշ, զինանշան, ՀՀ տարածքի մակետ պետք է համապատասխանի պահանջներին. «Եվ պատահական չէ, որ ես հարցնում եմ, թե որ ակտի հիման վրա է այս մակետը պատրաստվել»: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ Մինասյանին կոչ արեց այդ հարցն ուղղել իր կուսակից Լևոն Մկրտչյանին. «Ես դպրոցում և համալսարանում սովորել եմ այն ժամանակ, երբ Լևոն Մկրտչյանը կրթության և գիտության նախարարն էր: Ես իմ դպրոցական դասագրքերում տեսել եմ էս քարտեզը որպես Հայաստանի Հանրապետություն՝ մեջն էլ գրված, որ ՀՀ տարածքը 29 743 քառ. կմ է»: Մինասյանի ելույթի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Աննա Մկրտչյանի փակցրած քարտեզը:
11:36 - 20 հունվարի, 2025
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը` այն համարելով առանցքային հարթակ նաեւ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաև խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:
15:54 - 14 հունվարի, 2025
Ռուբեն Ռուբինյանը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ռուբեն Ռուբինյանը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է գնահատել այդ գործընկերությունը եւ նշել, որ հաստատակամ են խորացնելու փոխգործակցությունն ինչպես ավանդական, այդպես էլ մի շարք նոր ոլորտներում: Նա կարեւոր ձեռքբերում է համարել Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացումը: Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ ներկայացրել Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Երկուստեք կարեւորվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունը: Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առեւտրատնտեսական, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանմանը վերաբերող հարցերի շուրջ:
15:03 - 17 դեկտեմբերի, 2024
ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան |azatutyun.am|

ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց՝ միայն փոխանցեց. - «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»: Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
15:54 - 10 դեկտեմբերի, 2024
Ռուբեն Ռուբինյանն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և խաղաղություն հաստատմանն ուղղված հարցեր

Ռուբեն Ռուբինյանն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և խաղաղություն հաստատմանն ուղղված հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարաժին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Մարգ Մարդիսալու-Կահարաժը ևս կարևորել է համագործակցության խորացումը` գնահատելով բարեկամական խմբերի` համատեղ աշխատելու պատրաստակամությունը: Դեսպանը վերահաստատել է Էստոնիայի հանձնառությունը` աջակցել Հայաստանին ընթացող բարեփոխումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում: Նրա խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:
12:59 - 20 նոյեմբերի, 2024
Շուտով Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական հանդիպում է սպասվում. Ռուբինյան |azatutyun.am|

Շուտով Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական հանդիպում է սպասվում. Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար անհրաժեշտ պայմանները գնահատելու համար, «Ազատության»-ը հայնեց Երևան-Անկարա կագրավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հանդիպման օրը դեռ հստակ չէ:Երկու տարվա դադարից հետո Ռուբինյանն ու թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը հուլիսին հանդիպեցին Մարգարային անցակետում: Հենց այդ հանդիպմանն էլ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու համար։ Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մասնակցելու Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։ Նա հանդիպեց նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ: Անկարայում Սանոսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։
16:07 - 24 հոկտեմբերի, 2024
Պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել. Ռուբինյան |1lurer.am|

Պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Երկրների միջև հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջև հարաբերություններ են, այլ երկրների միջև»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Հիշեցնենք՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ Արցախում 120 000 հայ քրիստոնյաներ ենթարկվեցին սարսափելի հետապնդումների և բռնի տեղահանվեցին»,- Truth սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել էր Դոնալդ Թրամփը։   Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում կանցկացվեն նոյեմբերի 5-ին։    ԱՄՆ նախագահի պաշտոնի համար կպայքարեն Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
14:02 - 24 հոկտեմբերի, 2024
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. Ռուբինյան
 |tert.am|

ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. Ռուբինյան |tert.am|

tert.am: ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասել է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: «Շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև: Կարգավորումը և հաշտեցումը երկու տարբեր բաներ են: Սրանք խորը թեմաներ են: Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը  կամ հայկական սփյուռքի դիրքորոշումը  եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման  ճանապարհին: Դա այդպես չէ: Ապացուցվել  է բազմիցս, որ դա այսպես չէ: Կա մեկ մեծ խոչընդոտ դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ»,-ասել է Ռուբինյանը:
14:01 - 12 հոկտեմբերի, 2024