Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիարժեք կարգավորման և սահմանի բացման. Ռուբինյան
 |armeniasputnik.am|
18:04 - 02 մարտի, 2024

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիարժեք կարգավորման և սահմանի բացման. Ռուբինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների լիակատար վերականգնմանը, հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև  հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», - ասել է Ռուբինյանը CNN Türk–ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Երևանն այդ հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել