Երևանի 2 խաչմերուկների հարակից հատվածներում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
11:53 - 21 հուլիսի, 2020

Երևանի 2 խաչմերուկների հարակից հատվածներում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։


Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել