Օգոստոսի 10-ին ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում
17:18 - 11 օգոստոսի, 2022

Օգոստոսի 10-ին ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում

Օգոստոսի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Մեկնարկից առաջ անձնակազմը հրահանգավորվել է։ Ուժեղացված ծառայության նպատակները անձնակազմին ներկայացրել են պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։

Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձի։ 21 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4 մեքենա կայանված է եղել մայթին։ Պարեկները ուշադրություն են դարձրել նաև չթույլատրվող հատվածներով փողոցը հատելու դեպքերին։ 8 անձ տուգանվել է այդ խախտման համար։

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով պարեկները ձերբակալել ու բաժիններ են տարել յոթ անձի։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել