tert.am: Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը փետրվարի վերջից նիստեր է գումարել: Միայն երկու հարց կա, որոնց վերաբերյալ ձևավորված դիրքորոշում կա, մնացածը դեռևս քննարկման փուլում են: Մի հարցն այն է, որ խորհրդարանական հանրապետություն ենք ունենալու, և երկրորդ՝ հրաժարվելու ենք կայուն մեծամասնության մեխանիզմից: Այս մասին ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ընթացքում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:
Նա նշեց, որ ընտրական իրավունքի և իշխանության ձևավորման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք հանձնաժողովի օրակարգում են: «Դրանցից մեկը վերաբերում է ընտրելու իրավունքի տարիքին, հաջորդը՝ հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմին, մյուսը՝ հանրաքվեների մեխանիզմին»,-նշեց նա՝ հավելելով, որ վերջին բլոկը, որը բավականին կարևոր է, Կառավարության ձևավորումն է կայուն մեծամասնությունից հրաժարվելու դեպքում:
«Ներկայիս Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը ենթադրում են, որ ընտրությունների արդյունքում խորհրդարանն ունենալու է կայուն մեծամասնություն, ըստ այդմ՝ Կառավարության ձևավորման խնդիրներ չեն լինում: Այժմ քննարկման հարց է, թե եթե հրաժարվում ենք կայուն մեծամասնության երաշխավորումից, ինչպես է ձևավորվելու Կառավարությունը»,-նշեց Իոաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ընտրական տարիքի վերաբերյալ քննարկվում է երեք հնարավոր սցենար. «Առաջին՝ թողնվում է այնպես, ինչպես կա. այսինքն՝18 տարեկան, ես այդ սցենարի կողմնակիցը չեմ: Սցենարներից մյուսի համաձայն՝ տարիքն իջեցվում է 16 կամ 17 տարեկան, ըստ երրորդ սցենարի՝ ազատություն է տրվում օրենսդիր մարմնին, և վերջինս կարող է որոշել, թե որ ընտրություններում ինչ տարիքային շեմ սահմանի»:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)