armenpress.am։ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մի շարք համայնքների տնտեսություններ վնասներ են կրել հունիսի 27-ին տեղացած կարկտի պատճառով: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Կարկտի պատճառած վնասների մասին ահազանգել են Մարտունու, Վերին Գետաշենի, Ներքին Գետաշենի, Վաղաշենի, Ծովասարի, Ձորագյուղի համայնքապետարաններից:
Ըստ ահազանգողների՝ կարկուտը վնասել է պտղատու եւ դեկորատիվ ծառեր, կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր: Ուժեղ քամին Մարտունի քաղաքում, Մարտունի-Վարդենիս մայրուղու եզրին գտնվող ծառը ջարդել ու շպրտել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա՝ քաղաքացուն պատճառելով որոշակի նյութական վնաս: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների օգնությունը:
comment.count (0)