«Օրինաց երկիր»-ը հերքում է Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարության իսկությունը |armenpress.am|
11:32 - 02 դեկտեմբերի, 2020

«Օրինաց երկիր»-ը հերքում է Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարության իսկությունը |armenpress.am|

armenpress.am: «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է: Այս մասին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը:

«Նման դիրքորոշում չկա, դա կեղծ տեղեկատվություն է: Քաղաքականություն վերադառնալու մասին որևէ որոշում դեռևս չի կայացվել»,- ասաց Թորոսյանը:

[email protected] էլեկտրոնային փոստից ուղարկված հայտարարությունում նաև նշվում էր, որ Բաղդասարյանը հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Հանդիպման մասին տեղեկությունը հերքում է նաև «Հայրենիք»-ը:

«Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել, ոչինչ երբեք չեն քննարկել Լրատվական աղբյուրներում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել: Պաշտոնապես հայտնում եմ, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել