Հայաստանում Ռուսատանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ) խորհրդի նախագահ, «Հայկական վերածնունդ» (նախկինում՝ «Օրինաց երկիր») կուսակցության նախագահ։
Ծնվել է 1968թ. նոյեմբերի 8-ին` Երեւանում: 1985թ. ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 1985թ. ընդունվել եւ 1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1988-1989թթ. ծառայել է բանակում:
1989-1993թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի վարիչ, այնուհետեւ` խմբագրի տեղակալ: 1993թ. նոյեմբերին ընտրվել է Երեւանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:
1994-1997թթ. սովորել եւ ավարտել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան` գերազանցության դիպլոմով:
1995թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1995թ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1995թ. սեպտեմբերին ընտրվել է Հայաստանի Իրավագետների եւ քաղաքագետների միության նախագահ:
1997թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական կոչում: 1998թ. մարտին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1998թ. հունիսին ընտրվել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ:
1999թ. մայիսի 30-ին Շենգավիթի թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, 1999թ. սեպտեմբերին ` Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար:
2000թ. ընտրվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, իսկ 2002թ.-ին Կովկասում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): 2003թ. հունիսի 12-ից մինչեւ 2006թ. մայիսի 29-ը եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:
2008թ. մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը։
2008 թ. մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
2014 թ. ապրիլին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որից ազատվել է 2014 թ. ապրիլի 30-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով։
2016 թ. փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ: