Դատախազությունը բողոքարկել է Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը |armtimes.com|
16:14 - 02 դեկտեմբերի, 2020

Դատախազությունը բողոքարկել է Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը։ Այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Աշոտ Մինասյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

Դեպքի մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց նոյեմբերի 14-ին՝ նշելով, որ կանխվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել