Արտոնություն՝ «Մանուկյան կոնյակի գործարան»-ին. կստեղծվի 42 աշխատատեղ՝ 260 հազար դրամ աշխատավարձով |aysor.am|
08:49 - 27 հունիսի, 2019

Արտոնություն՝ «Մանուկյան կոնյակի գործարան»-ին. կստեղծվի 42 աշխատատեղ՝ 260 հազար դրամ աշխատավարձով |aysor.am|

aysor.am։ Կառավարության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության մեջ։

Արդեն իսկ իրականացվել է 1 մլրդ 540 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար:

Ներկայումս առկա է 4 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 42 նոր աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.3 մլրդ դրամ, որից 300 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 մլն դրամի արտադրանքը ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 400 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (100 մլն ՀՀ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել):

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 276 մլն 953 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 26 մլն 447 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել