Տեղի է ունեցել ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
15:42 - 07 փետրվարի, 2020

Տեղի է ունեցել ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը նախագահում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են 18 անձինք, որոնք հիմնականում արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հասարակական կառույցների ներկայացուցիչներ են:


Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Նախագծերի հետ կապված աշխատանքային մթնոլորտում տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն առաջարկեց բացի գումարվող նիստերից անցկացնել նաև հասարակական խորհրդի միջանկյալ հանդիպումներ՝ ծագած խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով:

ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Հասարակական խորհուրդը քննարկում է արտակարգ իրավիճակների բնագավառին վերաբերող հարցեր, որի արդյունքում կարող են ընդունվել խորհրդատվական բնույթի որոշումներ:

Խորհրդի անդամներից բացի խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետող աշխատակիցներ, այլ նախարարությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև օրակարգում ընդգրկված հարցերին որևէ կերպ առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել