Տարածվում են գերիների չճշգրտված ցուցակներ, հիմք ընդունեք ՔԿ–ի և ՊՆ–ի տրամադրած տեղեկությունները․ հայտարարություն
14:44 - 21 դեկտեմբերի, 2020

Տարածվում են գերիների չճշգրտված ցուցակներ, հիմք ընդունեք ՔԿ–ի և ՊՆ–ի տրամադրած տեղեկությունները․ հայտարարություն

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում:

«Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության  տրամադրած տեղեկատվությունը:

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21»,– ասվում է ՔԿ հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել