Քաջարան համայնքի ղեկավարը հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ վաղը |armenpress.am|
15:59 - 22 դեկտեմբերի, 2020

Քաջարան համայնքի ղեկավարը հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ վաղը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ դեկտեմբերի 23-ին: Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարանի համայնքի ղեկավարը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել, կապ է հաստել վարույթն իրականացնող քննիչի հետ խնդրելով՝ ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին»,- ասաց Եգանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել