Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Սյունիքի մարզպետը ևս հաստատում է՝ մոլորված պատանիները ՀՀ սահմանը չէին հատել |azatutyun.am|

Սյունիքի մարզպետը ևս հաստատում է՝ մոլորված պատանիները ՀՀ սահմանը չէին հատել |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հաստատում է՝ օրեր առաջ մոլորված երկու պատանիները Հայաստանի սահմանը չէին հատել։ Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս էր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում, որ բանակցում են նրանց հայրենիք վերադարձնելու համար, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն ասաց՝ հենց դրա համար հաջորդ օրը հերքեցին նախօրեին իրենց տարածած տեղեկությունը։ ԱԱԾ-ն հունիսի 6-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանում: Երեկոյան տեղեկացրին, թե հայտնաբերվել են ու արդեն Հայաստանում են: Հաղորդագրության մեջ նաև նշվում էր՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ: Իշխանական կուսակցությունից էլ հայտարարել էին, որ բանակցում են տղաների վերադարձնելու ուղղությամբ: Տղաների հարազատները «Ազատությանը» պատմել էին, որ Արավուս գյուղի մոտակայքում մոլորված պատանիներին ոչ առևանգել են, ոչ գերեվարել, տղաներն ադրբեջանական կողմում չեն հայտնվել: Ավելի ուշ ԱԱԾ-ն ևս մեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանցիների կողմից Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
12:36 - 11 հունիսի, 2025
Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի. Սյունիքի մարզպետ

Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի. Սյունիքի մարզպետ

Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ արձագանքելով հարցին, թե կրակոցների ֆոնին հնարավո՞ր է համարում խաղաղությունը: Անդրադառնալով մարզի սահմանային հատվածի գյուղերի բնակելի տների վրա ադրբեջանական կողմից վերջին շրջանում հաճախ հնչող կրակոցներին՝ նա նշեց, որ խուճապ սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է, դժվար կլինի պատասխանել, որովհետև պատճառները կարող են տարբեր լինել: «Այն, որ այդ կրակոցների ձայները գիշերային ժամերին լսելի են, միանշանակ է: Նպատակները կարող են խիստ տարբեր լինել»,- ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է այդ կրակոցների տակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, մարզպետը պատասխանեց. «Այո, իհարկե: Ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսվում, հատուկ գիշերային ժամերին են կրակոցներ լինում»: Մարզպետը հերքեց նաև այն խոսակցությունները, թե կրակոցների ֆոնին մարդիկ ցանկություն են հայտնում հեռանալ գյուղերից հնարավոր վտանգի պատճառով. «Հերքում եմ, որ մարդիկ ուզում են դուրս գալ»:
12:21 - 11 հունիսի, 2025
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն. ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն. ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն, այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն։ Այս մասին հայտարարեց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, որ Սյունիքի սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակահերթերն ավելի քան երկու ամիս է՝ չեն դադարում, եթե ավելի վաղ ադրբեջանական զինուժը ճիշտ ժամանակացույցով էր սկսում կրակել, ապա հիմա դրանք անկանոն են։ Ասրյանի խոսքով՝ այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, այդ մասով ՊՆ-ն տեղեկություն է տալիս։ «Ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են», - Պապիկյանի հայտարարությանն անդրադառնալով՝ ասաց Ասրյանը։ Պատասխանելով հարցին, թե կրակոցներ արձակելով՝ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, Ասրյանն ասաց. «Նպատակը մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելը»:
16:27 - 04 հունիսի, 2025
«Ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ». Սյունիքի գյուղերում կրակոցները մշտական են
 |azatutyun.am|

«Ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ». Սյունիքի գյուղերում կրակոցները մշտական են |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակահերթերն ավելի քան երկու ամիս է՝ չեն դադարում, անցած շաբաթներին միայն կրակոցների պարբերականությունն ու ժամերն են փոխվել։ Եթե ավելի վաղ ադրբեջանական զինուժը ճիշտ ժամանակացույցով էր սկսում կրակել, ապա հիմա, ըստ տեղացիների, դրանք անկանոն են՝ կրակում են տարբեր ժամերի՝ սկսելով ուշ գիշերը։ «Երեկ առավոտն, օրինակ, ժամը 5:30 են կրակել՝ կովերը հանելիս, այսօր 4:30 են կրակել: Կրակոցները միշտ էլ կան», - ասաց տեղացիներից մեկը: Խնածախի բնակիչներից մյուսն էլ, որը չցանկացավ ներկայանալ, ասաց՝ գյուղացիները մտահոգ են, հատկապես թիրախավորված կրակոցներից հետո: Խնածախում ու Խոզնավարում ադրբեջանական զինուժի կրակոցներից տների տանիքներ, պատուհաններ են վնասվել, մանր եղջերավոր կենդանի է խոցվել։ Ադրբեջանական դիրքերով շրջապատված այս գյուղերում հիմնականում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ են զբաղվում։ «Այդ պահին չես իմանում, կրակում են, ում վրա են կրակում՝ օ՞դ, թե՞ մարդկանց վրա, երեկ, օրինակ, 5:30 կրակել են, այդ պահին ես կովերը հանում եմ, հիմա ես ի՞նչ իմանամ՝ ի՞նձ վրա են կրակում, թե՞ օդ են կրակում», - նշեց բնակիչը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:41 - 03 հունիսի, 2025
Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան |1lurer.am|

Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան |1lurer.am|

1lurer.am: Անվտանգային ռիսկերը շարունակում են պահպանվել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը: Ստորագրման ուղղությամբ հայկական կողմն աշխատում է՝ լրագրողներին ասել է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Վերջին շրջանում հայկական գյուղերի ուղղությամբ հաճախակի դարձած կրակոցներին անդրադարձել է նաև Սյունիքի մարզպետը: Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ադրբեջանի գլխավոր նպատակներից է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսի գրասենյակի բացման ընթացքում քննարկման թեման մնան կրակոցները: Ըստ արտգործնախարարի՝ կրակոցները, վստահաբար, չեն օգնում ընդհանուր իրավիճակին, և հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, «բայց միևնույն ժամանակ մենք իրականացնում ենք գետնի վրա և դիվանագիտական համապատասխան գործողություններ և կամ այնպիսի գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան»,- նշել է Կոստանյանը։
21:26 - 02 հունիսի, 2025
Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ ղեկավարը՝ ՀԱՊԿ նիստում |factor.am|

Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ ղեկավարը՝ ՀԱՊԿ նիստում |factor.am|

factor.am: Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է։ Մոսկվան շահագրգռված է Բաքվի ու Երևանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ասել է Բելոուսովը՝ հավելելով, թե Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաև նշել է, թե արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում։«Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների գործունեության ակտիվություն է նկատվում։ Նրանց նպատակը ոչ թե անվտանգությունն ամրապնդելն է, այլ այստեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»,- հայտարարել է Անդրեյ Բելոուսովը։
12:54 - 28 մայիսի, 2025
Ֆրանիսան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
 |civilnet.am|

Ֆրանիսան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի․ Ֆրանսիայի ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am: Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Սյունիքում հյուպատոսություն բացելու ժամկետների մասին ՍիվիլՆեթը պարզաբանում էր խնդրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։ Հարցմանն ի պատասխան դեսպանատնից նշել են, որ Ֆրանսիան նախատեսում է Գորիս քաղաքում բացել պատվո հյուպատոսություն, այլ ոչ թե գլխավոր հյուպատոսություն։ Ըստ դեսպանության՝ պատվո հյուպատոսության բացումը տեղի կունենա «շուտով»։ Ֆրանսիայի կողմից Գորիսի ընտրությունը կապված է քաղաքի վաղեմի մշակութային կապերի հետ ֆրանկոֆոն աշխարհի հետ։ Համարվելով Հայաստանի ամենաֆրանսախոս քաղաքներից մեկը՝ Գորիսում 2006-ից գործում է ֆրանսիական մշակութային կենտրոն։ Կենտրոնը ակտիվ դեր է խաղացել տարածաշրջանում ֆրանսիական լեզվի և մշակույթի տարածման գործում, այդ թվում՝ տեղի դպրոցականների համար ֆրանսերենի դասավանդմանը աջակցելու գործում։
16:59 - 26 մայիսի, 2025
Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են |hetq.am|

Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են |hetq.am|

hetq.am: Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։  «Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Անտառային ոլորտի մասնագետների և այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել ենք հաշվարկել հատումները։  Հակառակորդի  բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Սակայն ճանապարհների համար հատումները հավասար եզրագծերով չեն արվել, դրանց զուգահեռ նաև որոշակի հատվածներ նոսրացվել են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։  Անտառագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ բացի վերոնշալ անտառներից, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար: Այս պարագայում առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել Շիկահողի արգելոցի տարածքից։   «Հետքն» առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն։  Շիկահողի արգելոցի հարավ-արևելյան հատվածից հակառակորդի ներխուժումն ակներև է 2023-ին, երբ հատվել են Շիկահողի արգելոցի ստորին փեշերը՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից բլրի վրա դիրքավորվելու համար։  2023թ․ օգոստոսից արդեն արբանյակային պատկերներում երևում են հատումներ և նոր ճանապարհներ արգելոցի և հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասից ավելի վերև ընկած հատվածում։ Այս ճանապարհը, անտառի միջով, հատվելով և դիրքերի համար բարենպաստ տարածքներ մաքրելով, հասնում է մինչև Ներքին Հանդի ստորին հատվածներ։ Այն նույնպես բացվել է 2023թ․-ին, որովհետև 2022-ի արբանյակային լուսանկարներում այս հատվածները դեռևս անտառածածկ են։ Ներխուժման հաջորդ երկու ուղղությունները Ներքին Հանդի հարավ-արևելյան մասերում են։ Այդ հատումները միայն ծառերի վնասում կամ ոչնչացում չեն։ Շիկահողի արգելոցը հարուստ կենսաբազմազանություն ունեցող անտառային էկոհամակարգային տարածք է, որը պահպանելու համար էլ այն ընդգրկվել է արգելոցային գոտում։  Անտառների վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող միջազգային Global forest watch -ի տվյալներով՝ Հայաստանը 2021-23թթ․ կորցրել է շուրջ 100 հա բնական անտառ, որից 88 հա-ը՝ միայն 2023 թվականին։ Այն հավասարազոր է 34,5 կտ CO₂-ի արտանետումների։  «Շիկահողի» պետական արգելոցը «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում է։ Տնօրեն Արման Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչ տեղեկություններ և դիտարկումներ ունեն այս առնչությամբ։ Տնօրեն Մկրտչյանը հրաժարվեց զրույցից՝ պատճառաբանելով, թե պետք է թույլտվություն ստանանք նախարարությունից՝ ըստ ընթացակարգի։  «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույց է։  ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին գրավոր հարցրեցինք՝ ՇՄՆ-ն ուսումնասիրել է, արդյոք, թե Շիկահողի արգելոցի տարածքում որքան անտառ է հատվել հակառակորդի ներխուժման, ամրաշինական և ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, ի՞նչ են արձանագրել, ի՞նչ ծառատեսակներ են հատվել:  «Հարցման մեջ վերհանված խնդիրների պատշաճ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է հավելյալ հաղորդակցություն՝ շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում իրականացված ծառահատումների վերաբերյալ ստույգ քանակային տվյալներ հնարավոր չէ տրամադրել, քանի որ նշված տարածքի որոշ հատվածներ գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ»,- հայտնել է ՀՀ ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։ Նախարարին նաև հարցրել էինք, թե  ՇՄՆ-ն միջազգային ո՞ր կառույցներին է ահազանգել Շիկահողի արգելոցի կենսաբազմազանության ոչնչացման մասին: Ի՞նչ արձագանքներ է ստացել: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` կանխելու հետագա անտառահատումները: «Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր, կոնվենցիաներ և դրանց կից արձանագրություններ, որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման միջոցով։  Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կայուն կառավարումն ապահովելու նպատակով միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ իրականացվում են  համապարփակ և երկարաժամկետ միջոցառումներ»,- այսպիսի անհասկանալի պատասխան է տրամադրել Սերգո Աթանեսյանը։    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:38 - 15 մայիսի, 2025
Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է |civilnet.am|

Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է |civilnet.am|

civilnet.am: Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- հայտնել է Ավդալյանը։ Այդ դրույթը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում՝ մարտական ծառայության ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքերի համար։ Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Սյունիքի մարզում սահմանապահ ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքից մահացել է։
10:09 - 06 մայիսի, 2025
«Հնարավոր է՝ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդական առաքելություն

«Հնարավոր է՝ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդական առաքելություն

Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը: «Հնարավոր է՝ դրանք արձակվել են այդ տարածքում ադրբեջանական դիրքերից»,- նշվում է առաքելության X-ի հրապարակման մեջ: Նշվում է, որ Զատկի տոներին առաքելությունը 27 օր ու գիշեր պարեկություն է իրականացրել իր գործունեության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չեն եղել: Գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
12:49 - 22 ապրիլի, 2025
«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել
 |azatutyun.am|

«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել |azatutyun.am|

azatutyun.am:  Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ է արձակել: «Ավելի շատ են կրակել», - «Ազատությանը» փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:30-ից սկսած մինչև լուսաբաց կրակում են: «Բոլորն էլ գիտեն, բայց ի՞նչ եք անում, ոչ մի բան: Էն վերևից հարցրեք՝ մեզանից ի՞նչ են ուզում էդ ժողովուրդը: Բա անհանգստանում ենք : Մենք ջհանդամ, բա երեխանե՞րը ինչ անեն, բայց ո՞վ է մտածում Խնածախի գյուղացոց մասին: Երեխաները արդեն չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է, տեսնանք կրակում են, նոր գնանք պառկենք: Այ էդպես ենք ապրում: Վերևներում պետք է մտածեն , թող կրակը դադարեցնեն, մենք մեր գյուղում ապրենք, էդ ենք ուզում, մի խաղաղություն ենք ուզում», - ասաց Խնածախի բնակիչը:  
18:00 - 18 ապրիլի, 2025