Վարձույթով տրվող ու վաճառվող մեքենաների համար Երեւանի քաղաքապետարանը կայանման հատուկ տեղեր կառաջարկի
  |armtimes.com|
17:51 - 09 փետրվարի, 2021

Վարձույթով տրվող ու վաճառվող մեքենաների համար Երեւանի քաղաքապետարանը կայանման հատուկ տեղեր կառաջարկի |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանը մեքենաների կայանման հատուկ տեղեր կառաջարկի ավտոմեքենաների վարձույթով ու վաճառքով զբաղվող տնտեսվարողներին։

Այս մասին Երեւանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը՝ պատասխանելով հարցը բարձրաձայնած ավագանու անդամին։

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված մեքենաների խնդրին անդրադարձավ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը, նշելով, որ Երեւանում բազմաթիվ են փողոցները, որտեղ կայանված են «վարձույթով է տրվում», կա՛մ «վաճառվում է» գրություններով մեքենաները։

Գալստյանը հայտնեց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է, եւ կանոնակարգումը հիմնականում ենթադրում է օրենսդրական փոփոխություններ։ Նա նաեւ հավելեց, որ օրենսդրական փաթեթեն արդեն ամբողջությամբ պատրաստ է ու ուղարկվել է Ազգային ժողով։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

comment.count (0)

Մեկնաբանել