armtimes.com: Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Ամփոփվել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 թափուր տեղի համալրման մրցույթը:
Քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող են ճանաչվել ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանն ու գրող, սցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից: «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» համաձայն՝ սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վահագն Թեւոսյանը հայտնել էր, որ հաղթելու դեպքում ստիպված է լինելու ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնել:
comment.count (0)