Վահագն Թևոսյան

Վահագն Գոռի Թեւոսյանը (մարտի 22, 1978Երեւան) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից։ Անկուսակցական է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2002թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը:

1998 -2004թթ. աշխատել է «Օրագիր», այնուհետեւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի լրագրող, ապա խմբագիր: 2004 - 2007թթ.՝ «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» հկ հասարակայնության հետ կապերի մասնագետ: 2008թ.՝ «Մուլտիշոկ» մանկական ամսագրի պատասխանատու խմբագիր: 2008-2010թթ.՝ «Ռադիո Հայ» ռադիոկայանի լրատվական ծառայության տնօրեն: 2010-2011թթ.՝ «Հրապարակ» օրաթերթի կայքի խմբագիր: 2011-2015թթ.՝ «Արմնյուզ», 2015-2017թթ.՝ «Արարատ» հեռուստաընկերությունների հաղորդումների խմբագիր: 2017-2018թթ.՝ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի հանրային կապերի համակարգող: 2018թ. հուլիս-դեկտեմբեր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Իմ քայլը» առաջարկում է նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը

 |armenpress.am|

«Իմ քայլը» առաջարկում է նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Մխիթար Հայրապետյանը և Վահագն Թևոսյանն առաջարկում են նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար սահմանված տուրքի դրույքաչափը: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Անուշ Բեղլոյանը: «Տեսալսողական մեդիայի մասին օրենքով նախատեսվում է խրախուսել և սահմանել մասնավոր մուլտիպլեքսների առկայությունը մարզերում և Երևանում: Սակայն գործող տուրքերը շատ բարձր չափով են սահմանված: Մարզային օպերատորների համար տուրքը կարող էր հասնել մինչև 12 մլն դրամի, որը չէր խրախուսում մասնավոր հեռուստաընկերությունների մուտքը մասնավոր մուլտիպլեքս և հանդիսանում էր լրացուցիչ  խոչընդոտ, ինչն էլ թույլ չէր տալիս զարգացնել մարզային մասնավոր մուլտիպլեքսները: Նույն իրավիճակը նաև Երևան քաղաքում է: Այս օրենքով նախաձեռնողներս փորձում ենք խթանել մասնավոր մուլտիպլեքսների զարգացումը Երևանում և ազատականացնել այդ շուկան մարզային հեռուստաընկերությունների համար»,- ասաց Բեղլոյանը: Այսպիսով, առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 3 000-պատիկի չափով, իսկ Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30 000-պատիկի չափով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը նշեց, որ այս փոփոխությունը միտված է մեդիաոլորտի իրավական դաշտի կարգավորմանը: Սակայն կառավարությունում աշխատանքային կարգով դեռևս քննարկվում են լրացուցիչ ներկայացված հիմնավորումները: Այսպիսով, գործադիրը դեռ վերջնական որոշում չուներ նախագծի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզակացություն, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
12:48 - 07 ապրիլի, 2021
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարությունը հրապարակել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:
17:40 - 09 մարտի, 2021
«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

media.am: Հայաստանում կուսակցությունները միշտ չէ, որ կազմվում են գաղափարական ընդհանրությունների վրա հիմնվելով։ Օրինակ, հուլիսին media.am-ը պարզել էր, որ ԱԺ խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը՝ 26-ից 14-ը, անձնական կամ գործնական կապերով կապված են Գագիկ Ծառուկյանի հետ։  Այժմ ուսումնասիրել ենք իշխող «Իմ քայլը» (այսուհետ՝ ԻՔ) խմբակցության կազմը, և պարզել որ նեպոտիզմը, հայերեն ասած՝ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը, իշխող ուժին նույնպես բնորոշ է։  ԻՔ շարքերում կան Նիկոլ Փաշինյանի բարեկամները և նրա ղեկավարած թերթի նախկին աշխատակիցները։ Բայց ի տարբերություն ԲՀԿ-ի քաղաքական առաջնորդի հետ անձնական կամ գործնական կապ ունի ԻՔ պատգամավորների ավելի փոքր մասը։  ԻՔ պատգամավորների զգալի մասը՝ շուրջ 11% (13 անձ) նախկինում կապված են եղել այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ հեղափոխությունից հետո միացել են «Իմ քայլին»։   Խնամի, ծանոթ, բարեկամ «Իմ քայլը» դաշինքի երեք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականներն են։ Այդպես, ԻՔ պատգամավոր է Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, ինչպես նաև նրա կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նույնպես անձնական կապ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Ղալումյանի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, Փաշինյանի քավորն է և Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։  Բոլոր երեքը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։   Գործնական կապեր Պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելի քան 20 տարի աշխատել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (այսուհետ՝ ՀԺ) թերթում, նախ՝ որպես թղթակից, ապա որպես ՀԺ-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն։  Նույն պաշտոնը զբաղեցրել է նաև Վահագն Հովակիմյանը, ով «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն էր մինչև 2013-ը։ Հովակիմյանը եղել է նաև ՀԺ թղթակից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։  Պատգամավոր է դարձել նաև «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ Հակոբ Սիմիդյանը։ 2009-2012 թթ․ նա աշխատել է ՀԺ-ում, ապա եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Սիմիդյանը պատգամավորի օգտնական է աշխատել, բայց որ այդ պատգամավորը հենց Փաշինյանն էր, բայց է թողնված։ Այժմ նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։  Անկուսակցական պատգամավոր Վահագն Թևոսյանը նույնպես աշխատել է ՀԺ-ում։ Իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, եղել է ՀԺ-ի խմբագիրը։ Ի դեպ, այժմ Լուսինե Բարսեղյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտն է (այս պաշտոնը ենթադրում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ)։   Գործադիրից՝ օրենսդիր Թավշյա հեղափոխությունից հետո պետական ծառայության անցած որոշ գործիչներ մի քանի ամիս անց թողեցին պաշտոնները՝ առաջադրվելով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտնի է, որ պատգամավոր դարձան մի քանի նախարարներ, բայց այս շարքում կան նաև հենց Փաշինյանի աշխատակազմի ութ աշխատակիցներ։      Այդպես, պատգամավոր դարձան Փաշինյանի օգնականներից Արփինե Դավոյանը և Արեն Մկրտչյանը, ինչպես նաև օգնական Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։ Մանդատ ստացան նաև վարչապետի խորհրդականներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը։  Նիկոլայ Բաղդասարյանը եղել է նաև ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու։ Նա փաստաբան է և պաշտպանում էր հեղափոխության ժամանակ ձերբակալված Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին։  Վարչապետի առաջին մամուլի քարտուղարը՝ Արման Եղոյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը նույնպես 2019-ի հունվարին ստանձնեցին ԱԺ պատգամավորի մանդատը։    ԲՀԿ, ՀՀԿ և ԼՀԿ նախկին անդամները հեղափոխությունից հետո միացան «Իմ քայլին» Չնայած որ «Իմ քայլը» հաճախ են մեղադրում քաղաքականության մեջ անփորձ լինելում, շատ պատգամավորների համար քաղաքական գործունեությունը բոլորովին նոր բան չէ՝ նրանք հասցրել են նույնիսկ կուսակցություն փոխել։    Այսպես, ԻՔ 13 անդամ մինչև հեղափոխությունը փոխկապակցված են եղել այլ քաղաքական ուժերի հետ։ 2018-ից հետո նրանցից 5-ը դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 7-ը մնացին անկուսակցական, և միայն մեկը ԻՔ դաշինքում ներկայացրեց այլ կուսակցություն՝ «Հզոր Հայրենիք»-ը։ Շարունակությունը՝ media.am-ում
16:21 - 26 օգոստոսի, 2020
Ամբողջությամբ ընդունվեց լայն քննարկման արժանացած Տեսալսողական մեդիայի մասին օրենքը |armenpress.am|

Ամբողջությամբ ընդունվեց լայն քննարկման արժանացած Տեսալսողական մեդիայի մասին օրենքը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների, զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից լայն քննարկման արժանացած Տեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրենքի նախագծով նոր օրենսդրական կարգավորումներ կմտցվեն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության մեջ: Փաթեթի ներկայացման ընթացքում Վահագն Թևոսյանը նշել էր, որ գործող օրենքն այլևս բացարձակ չի կարգավորում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը: «Սահմանադրությամբ մենք ունենք անկախ պետական մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, ապահովելու հեռուստատեսության և ռադիոյի ազատությունները, այնինչ, իրականությունում կան մի քանի ձևավորված համակարգեր, որոնք գործող օրենքով չեն կարգավորվում»,- ասել էր Թևոսյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր, և աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն: Պատգամավորը հավելել էր, որ անհրաժեշտ է օրենսդրական փաթեթն ընդունել մինչև հուլիսի 20-ը: «2020թ. հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները: Անհրաժեշտություն է առաջանում, հենց շահառուների շահով պայմանավորված, որպեսզի մենք այս օրենքը շատ ավելի շուտ ընդունենք, քան կհայտարարվի մրցույթը, որպեսզի մրցույթում հաղթած մեդիա ծառայությունները գործեն արդեն նոր օրենքի կարգավորման շրջանակում, և իրավական խնդիր չառաջանա»,- հայտնել էր Թևոսյանը: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փաթեթում կատարվել են որոշ լրացումներ. առաջարկվել է, որ ազգային փոքրամասնությունների համար սահմանվի ֆիքսված եթերաժամանակ՝ շաբաթական կես ժամ տեսալսողական հեռարձակողի համար, 2 ժամ ՝ Հանրային ռադիոյի համար: Առաջարկվել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ որպես պարտավորություն, վերադարձնել օրենք: Օրենքների նախագծերի փաթեթում կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոշ առաջարկներ էլ չեն ընդունվել փաթեթի հեղինակների կողմից:
14:15 - 16 հուլիսի, 2020
Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոփոխություններ կատարվեցին տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում: Հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրինագծերի փաթեթի փոփոխությունները ներկայացրեց Վահագն Թևոսյանը: «Առաջարկվել է, որ ազգային փոքրամասնությունների համար սահմանվի ֆիքսված եթերաժամանակ՝ շաբաթական կես ժամ տեսալսողական հեռարձակողի համար, 2 ժամ շաբաթական՝ Հանրային ռադիոյի համար: Առաջարկվում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ որպես պարտավորություն, վերադարձնել օրենք»,- ասաց Թևոսյանը: Օրենքների նախագծերի փաթեթում կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոշ առաջարկներ էլ չեն ընդունվել փաթեթի հեղինակների կողմից: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր, և աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
14:36 - 13 հուլիսի, 2020
Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին Հանրապետության հիմնադրման մասին |armenpress.am|

Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին Հանրապետության հիմնադրման մասին |armenpress.am|

armenpress.am: Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի պատմական հաղթանակները, Հանրապետության հռչակումը կարևոր դեր են ունեցել նույնիսկ ներկայիս պետականության կայացման, ամրապնդման գործում: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խոսել են Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակի մասին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի կարծիքով՝ մայիսյան հաղթանակների ամենամեծ ձեռքբերումը պետականություն ունենալն է։ «Այս օրը հայերի համար ազգային վերածննդի օր է, որովհետև երկարատև դադարից հետո 1918 թվականի մայիսի 28-ին առաջին հնարավորությունն է տրվել պետականություն ձեռք բերելու։ Մայիսյան հաղթանակներն այն գործիքներն էին, որոնք մեր ազգի համար ստեղծեցին այն վստահությունը, որ մենք ինքնուրույն կարող ենք ձեռքբերումներ ունենալ։ Դրանցից ամենամեծը, թերևս, պետականությունն է, որը մենք հաջողությամբ պսակել ենք 1918 թվականի մայիսյան հաղթանակների և դրանց հաջորդող անկախության շնորհիվ»,- ասաց Թևոսյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս մայիսի 28-ը համարեց հայ ազգի համար վերածննդի օր։ «Հենց մայիսի 28-ին հազարամյակների անէությունից վերածնվեց Հայաստանի Հանրապետությունն ու հենց հայերի ջանքերի գնով։ Առաջին անգամ դարերի մեջ մենք հույսը դրեցինք ինքներս մեզ վրա և հաղթեցինք գրեթե անհավանական պայմաններում։ Մենք կարողացանք ապացուցել, որ գոյություն ունենալու իրավունք ունենք որպես ազգ, որպես պետություն և որպես միավոր»,- նշեց Գորգիսյանը։ Շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ պատգամավորը ցանկություն հայտնեց, որ այս տոները մեկ օր հիշելու առիթ չլինեն, այլ, որպեսզի հայ ազգն ապրի հաղթանակների ու ձեռքբերման գիտակցումով։ Նրա խոսքով՝ ամենօրյա աշխատանքով ու ջանքով հայ ժողովուրդը պետք է մի քար դնի պետության պետականության կայացման և կառուցման գործում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մայիսի 28-ը համարում է Հայաստանի պետականության վերակերտման և վերածննդի օր։ «Այս օրը ճակատագրական օր է հայ ազգի համար, որովհետև հենց այդ ժամանակ է դրվել մեր անկախության նվաճման, պետականության հիմքը։ Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, առողջություն և ազգային միասնականություն, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները»,- ասաց Իսայանը։
15:33 - 28 մայիսի, 2020
Հանրայինին գովազդային հնարավորություն տալով՝ կարող ենք նպաստել, որ ստեղծվի նոր «սելս հաուս», ինչը կձևավորի առողջ մրցակցային միջավայր․ Վահագն Թևոսյան |aysor.am|

Հանրայինին գովազդային հնարավորություն տալով՝ կարող ենք նպաստել, որ ստեղծվի նոր «սելս հաուս», ինչը կձևավորի առողջ մրցակցային միջավայր․ Վահագն Թևոսյան |aysor.am|

aysor.am: Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունք վերադարձնելը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել մասնավոր հեռուսատըներությունների համար գովազդ հայթայթելու տեսանկյունից, ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանը։ «Կարևոր է գիտակցել, թե մենք ինչին ենք տալիս առաջնահերթություն։ 2015 թվականին, երբ Հանրային հեռուստաընկերությունը զրկվեց կոմերցիոն գովազդի հեռարձակման իրավունքից, հիմնավորումն այն էր, որ կարիքը չկա, քանի որ պետությունը ֆինանսավորում է, գովազդային շուկան թող մասնավոր հեռուստաընկերություններին պատկանի, որպեսզի նրանք նույնպես կայանան և ապահովվի մրցակցային միջավայր։ Բայց որոշակի հանգամանքներից ելնելով՝ այդ թվում՝ քաղաքական, այսօր ունենք իրողություն, երբ ձևավորվեց բիզնես իմպերիա, որին որոշակի փոխկապակցվածություն ունեցող ընկերություններ, եթե չասենք ֆորմալ, գոնե փաստացի մենաշնորհեցին և միանձնյա սկսեցին տնօրինել գովազդային շուկան։ Հանրայինին գովազդային հնարավորություն տալով՝ մենք կարող ենք նպաստել, որպեսզի ստեղծվի նոր «սելս հաուս», ինչն իր հերթին կստեղծի առողջ մրցակցային միջավայր և կբացառի մի ընկերության կողմից գնագոյացման հետ կապված միանձնյա նախաձեռնողականությունը և նորմալ մրցակցային միջավայր կստեղծի դաշտում», - ասաց նա։
16:10 - 25 մարտի, 2020