1lurer.am: Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժել է խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ վերացնել ռազմական դրության ռեժիմը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ՝ ռազմական դրության վերացումը կօգներ թոթափել երկրում քաղաքական լարվածությունը:
Նրա գնահատմամբ՝ իշխանությունը ադեկվատ գնահատական չի տալիս իրավիճակին:
Աբովյանը անդրադարձել է նաև Ծառուկյանի՝ արտահերթ ընտրության գնալու պատրաստակամության հայտարարությանը:
«Պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականի և որքան հնարավոր է՝ շուտ արտահերթ ընտրությունների մասին: Ոչ մի պարագայում փողոցային պայքարը չի իջնելու շատ պարզ պատճառով՝ մինչև այս իշխանությունը չհեռանա, պայքարը շարունակվելու է»,- հայտարարել է պատգամավորը:
comment.count (0)