Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիայի նպատակ, նույնիսկ չենք էլ դիտարկում, մենք գնում ենք հաղթելու և ձևավորելու իշխանություն. Արման Աբովյան |tert.am|
tert.am: Պետք է հասկանանք մի բան՝ թուրք խուժանը մտել է մեր տարածք, որի մասին մենք զգուշացնում էինք, ասում՝ անխուսափելի է, մտնելու է, որովհետև ինքը իրագործում է որոշակի նախագիծ, որի հիմնական նպատակը ՀՀ-ի մասնատումն է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Շանտաժիստը մտել է մեր տարածք և հիմա նախապայմաններ է դնում, եթե ինչ -որ մի քաղաքական համակարգ ենթարկվում է շանտաժիստի բոլոր պահանջներին, դադարելո՞ւ է շանտաժը, թե ոչ։ Չի դադարելու պարզ պատճառով՝ թե՛ Թուրքիան և թե՛ Ադրբեջանը նպատակ չունեն բարելավվելու Հայաստանի և Արցախի հետ իրենց հարաբերությունները, իրենք նպատակ չունեն տարածաշրջանում որոշակի դրական, դեպի կայունություն տանող քայլեր կատարելու: Եվ որքան ՀՀ իշխանությունները խոսում են դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին և ասում՝ եթե դա չլինի, զորքը չեն հանի, այդքան մեր իրավիճակը ավելի է ծանրանում»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե այս ամենը նաև կապված է ՀԱՊԿ-ի վարկանշի հետ, ստացվում է, որ Ադրբեջանը ոչ միայն հայկական կողմին է սադրում, այլ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, Աբովյանն ասաց.
«Ադրբեջանը և Թուրքիան գնում են լարվածության գեներացման, որը միանշանակ ձեռնտու չէ ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ Ռուսաստանին: Թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ Ռուսաստանը շարժվում են հիմնական դերակատարի տեսլականի ներքո, Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, եթե մենք կարծում ենք, թե ՀԱՊԿ-ն դա չի հասկանում, մենք սխալվում ենք: Այստեղ տեղի է ունենում տարածաշրջանային խաղ, և այդ խաղում մենք չպետք է լինենք լոկ դիտորդ կամ քաղաքական միավոր, որը ենթադրվում է, որ պետք է լինի ռազմական ճնշման տակ»:
Շարունակությունը՝ tert.am-ում։
12:57 - 26 մայիսի, 2021