news.am: Ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքը չի կարելի չեղարկել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիան կցանկանար ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր, բայց չէին հրաժարվի Ռուսաստանի հետ գործարքից: Նա նշել է, որ Անկարան Վաշինգտոնին հասկացրել է, որ «գործն արված» է, եւ «մենք չենք կարող չեղարկել գործարքը»:
Չավուշօղլուն հայտնել է, որ Միացյալ Նահանգներից Patriot-ի վերաբերյալ նոր առաջարկ են ստացել, որը ներառել է գործարքի գինը եւ մատակարարման ժամկետները, բայց հավելել է, որ իրենք բանակցություններ կվարեն: Նա նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսում փակուղու պատճառով երկրի վարչակազմը չի կարող երաշխավորել, որ Անկարային կվաճառի Patriot համակարգեր:
«Իսկական խնդիրն այն է, որ նույնիսկ այսօր Միացյալ Նահանգները չի կարող երաշխիքներ տալ Թուրքիային Patriot-ի վաճառքի մասին: Նրանք կարո՞ղ են դա տալ վաղը: Նրանք չեն կարող դա երաշխավորել: Այդ դեպքում ո՞վ է բավարարելու մեր պահանջը»,- ասել է նա:
comment.count (0)