Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը |armenpress.am|
18:03 - 22 ապրիլի, 2021

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը |armenpress.am|

armenpress.am: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել են Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը:

Այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական դաշտում անցկացված խորհրդակցությունները եղել են լայն, պահպանվել են դրանց ադեկվատ ժամկետները: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում, սակայն նշում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա:

«Փոփոխությունների փաթեթն անհրաժեշտ է լայնորեն ողջունել, քանի որ այն ներառում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված առաջարկների, ինչպես նաև ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքում ԺՀՄԻԳ-ի առաքելության վերջնական զեկույցներում արձանագրված առաջարկների մեծ մասը »,- ասված է փաստաթղթում:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նշել են, որ պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին` Ընտրական օրենսգիրքը և համապատասխան օրենսդրությունը վերանայելու հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել