1lurer.am: Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը հերթական անգամ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը:
Նրա խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում:
«Ուրախ եմ, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների առաջին եռակողմ հանդիպումը: Հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել՝ հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել Վրաստանում և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հարցերին:
comment.count (0)