Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում |tert.am|
18:28 - 25 ապրիլի, 2021

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում |tert.am|

tert.am: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում։

Ինչպես ներկայացնում է DiarioVoasc պարբերականը, Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության անձնակազմն այցելել են Սան Սեբաստիան քաղաքում գտնվող հուշակոթող և ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարի մոտ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, տեղի քաղաքական կուսակցությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հարցազրույց է տվել տեղի հեռուստաալիքներին՝ խոսելով Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել