ԵՄ-ն որոշել է ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները

 |armenpress.am|
22:00 - 25 մայիսի, 2021

ԵՄ-ն որոշել է ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության գագաթնաժողովում որոշում է կայացվել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և սև ցուցակում նոր անձանց ու կազմակերպությունների անուններ ներառել:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «ԵՄ-ն կարծում է, որ Մինսկում օդանավի վայրէջքի ժամանակ խախտվել են միջազգային կանոնները»,- հավելել է Մերկելը:

Խոսքը Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է, որը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել