ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Իսրայելի ագրեսիան ԱՄՆ-ի ուղղակի աջակցության արդյունքն է․ Արաղչին՝ Կայա Կալլասին |factor.am|

Իսրայելի ագրեսիան ԱՄՆ-ի ուղղակի աջակցության արդյունքն է․ Արաղչին՝ Կայա Կալլասին |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը Իսրայելի ագրեսիան համարել է ԱՄՆ-ի ուղղակի աջակցության արդյունք: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։ Արաղչին նաև ասել է, որ «Իրանը վճռական պատասխան է տվել Իսրայելի ագրեսիային՝ իր ազգային ինքնիշխանությունը, ժողովրդին և անվտանգությունը պաշտպանելու համար, և վճռական է օգտագործելու իր օրինական իրավունքը՝ հակազդեցություններ ձեռնարկելու»։ Նա կոչ է արել Եվրամիությանը և Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին պատասխանատու դիրքորոշում ցուցաբերել Իսրայելի ագրեսիան դատապարտելու և ագրեսորին պատասխանատվության ենթարկելու հարցում։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը, իր հերթին, խոր ափսոսանք և մտահոգություն հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ՝ ընդգծելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու Անվտանգության խորհրդում և այլ միջազգային մարմիններում դիվանագիտական ​​ջանքերին՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության ու անվտանգության վերականգնմանը նպաստելու համար։
18:17 - 14 հունիսի, 2025
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ նախարարության մոտեցումներն ու քայլերի հաջորդականությունը: Հաջա Լահբիբը, գերազանց գնահատելով երկկողմ համագործակցությունը, առանձնակի կարևորել է Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև ոլորտի ռազմավարության ընդունումը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը: Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Նախարար Սարգսյանը շեշտել Հայաստանի գործադրած ջանքերը նաև բնակչության պաշտպանության ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության ինտենսիվացման հարցում: Հանձնակատար Լահբիբը, կարևորելով փոխգործակցությունը, պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը: Հանդիպմանը քննարկվել են նաև փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այլ առանցքային հարցեր:
22:03 - 13 հունիսի, 2025
Վրաստանը նպատակ ունի անդամակցել ԵՄ-ին և վերագործարկել հարաբերությունները Բրյուսելի հետ․ Կոբախիձե |armenpress.am|

Վրաստանը նպատակ ունի անդամակցել ԵՄ-ին և վերագործարկել հարաբերությունները Բրյուսելի հետ․ Կոբախիձե |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը մնում է վրացական իշխանությունների գլխավոր նպատակը, և այդ ճանապարհին կարևոր քայլ է Թբիլիսիի և Բրյուսելի միջև հարաբերությունները վերագործարկելը։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։  «Մեր խնդիրը ակնհայտ և պարզ է։ Մեր վերջնական նպատակը Վրաստանի անդամակցությունն է ԵՄ-ին։ Մենք կարծում ենք, որ մինչև 2030 թվականը Վրաստանը հնարավորինս պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, և, իհարկե, կարևոր է նաև վերագործարկել մեր հարաբերությունները այստեղ»,-ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ վրացական իշխանությունները ջանք չեն խնայի այդ հարցում, և մնացած ամեն ինչ, ըստ Կոբախիձեի, կախված կլինի եվրոպական կառույցների մոտեցումից։ Դեռևս 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունները հայտարարեցին մինչև 2028 թվականը երկրի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկը օրակարգից հանելու որոշման մասին։ Ի պատասխան՝ Արևմուտքը մեղադրում է Վրաստանի իշխանություններին ժողովրդավարությունը հետ մղելու մեջ և կոչ է անում անհապաղ վերադառնալ ԵՄ ուղուն։ Վրաստանն այժմ Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկիր է։ Թբիլիսին այս կարգավիճակը ստացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինայից և Մոլդովայից մեկ տարի անց, ինչը վրացական իշխանությունները անարդար էին անվանել։  Թեկնածուի կարգավիճակ տրամադրելուց բացի, Վրաստանին տրվել է 9 պայման՝ Եվրամիությանը ինտեգրվելու բանակցությունների փուլ անցնելու համար։ Դրանց թվում են՝ բևեռացման հաղթահարումը, օլիգարխիզացիայի վերացումը, ազատ և մրցակցային ընտրությունների ապահովումը և այլն։  ԵՄ-ն սառեցրել է հարաբերությունները Վրաստանի հետ, հրաժարվել բարձր մակարդակի հանդիպումներից, կասեցրել ֆինանսական օգնությունը և երկրի ինտեգրումը միությանը՝ պատճառաբանելով բանակցություններ սկսելու պայմանները չկատարելը: ԵՄ հինգ երկիր, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ուկրաինան վիզային պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի մոտ 200 պետական ​​պաշտոնյաների նկատմամբ:  
22:08 - 11 հունիսի, 2025
Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ-ի հետ շետակի նվազել է, ԵՄ-ի հետ՝ աճել
 |civilnet.am|

Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ-ի հետ շետակի նվազել է, ԵՄ-ի հետ՝ աճել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի առևտուրը Եվրամիության հետ տևական անկումից հետո սկսել է աճել, ԵԱՏՄ-ի հետ, ընդհակառակը, նկատվում է առևտրաշրջանառության կտրուկ նվազում՝ երեք տարի տևած շեշտակի աճից հետո: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 6,28 մլրդ դոլար՝ արձանագրելով 52,9% անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս նվազումը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ առևտրային հոսքերի թուլացմամբ: Հայաստանից արտահանումը հունվար-ապրիլին կազմել է 2,42 մլրդ դոլար՝ նվազելով 60,3%-ով, մինչդեռ ներմուծումը հասել է 3,86 մլրդ դոլարի՝ կրկին արձանագրելով երկնիշ անկում՝ 46,5%: Արդյունքում առևտրային բացասական հաշվեկշիռը այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում կազմել է 1,44 մլրդ դոլար: Այս ցուցանիշները էականորեն տարբերվում են 2024-ի նույն ժամանակահատվածից, երբ արտաքին առևտրաշրջանառությունն աճել էր 2,4 անգամ: Դատելով վիճակագրությունից՝ արտաքին առևտրի անկումը հիմնականում պայմանավորված է Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխությամբ: ԵԱՏՄ-ի հետ նվազել, ԵՄ-ի հետ առևտուրն աճել է Ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ առևտրային հարաբերություններում: ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 61,5%-ով՝ կազմելով 2,3 մլրդ դոլար: Այս կառույցի տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր առևտրում հունվար-ապրիլին նվազել է 44,8%-ից 36,6%-ի: Մասնավորապես, Ռուսաստանի հետ առևտուրը, որը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, նվազել է 62,5%-ով՝ հասնելով 2,2 մլրդ դոլարի: ԵԱՏՄ-ի գլխավոր տնտեսության՝ Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում նվազել է անցյալ տարվա առաջին չորս ամսվա 44,1%-ից 35,1%-ի: Ի տարբերություն ԵԱՏՄ-ի, Եվրամիության երկրների հետ առևտրային հարաբերությունները սկսել են դրական դինամիկա արձանագրել՝ այսպիսով փակելով վերջին երկու տարվա ընթացքում ԵՄ-ի հետ առևտրի ծավալների անկման շրջանը: Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը աճել է 4,8%-ով՝ հասնելով 729,3 մլն դոլարի: Իսկ Եվրամիության տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում աճել է ավելի շեշտակի՝ 5,2%-ից բարձրանալով 11,6%-ի: Պատճառը ոչ այնքան Եվրամիության հետ առևտրի ակտիվացումն է, որքան հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ դինամիկայի կտրուկ անկումը: ԵՄ-ի հետ առևտրի աճը հիմնականում ապահովվել է Նիդեռլանդների, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Իսպանիայի և այլ երկրների հետ ծավալների ավելացմամբ: Տեղաշարժեր՝ առաջատար գործընկերների շարքում Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերը Ռուսաստանն է՝ 2,2 մլրդ դոլարով, սակայն նրա հետ առևտուրը կրել է ամենամեծ անկումը՝ 62,5%: ՌԴ-ից ապրանքների ներմուծումն այս տարվա հունվար-ապրիլին նվազել է 73,3%-ով՝ հասնելով 1,3 մլրդ դոլարի, մինչդեռ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 891,4 մլն դոլար՝ նվազելով 6,8%-ով: Երկրորդ տեղում է Չինաստանն է՝ 765,6 մլն դոլարով: Չինաստանի հետ առևտուրը տևական աճից հետո նույնպես մտել է անկման փուլ՝ այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում նվազելով 26,1%-ով: Հատկանշական է, որ Չինաստան արտահանումը նվազել է 73,4%-ով՝ հասնելով 156,8 մլն դոլարի, բայց ներմուծումն այդ երկրից, ընդհակառակը, գրանցել է 36,2% աճ՝ հասնելով 608,8 մլն դոլարի: Երրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 729,5 մլն դոլար ցուցանիշով: ԱՄԷ-ի հետ առևտուրը նույնպես արձանագրել է զգալի անկում՝ 74,4%: Հայաստանից ԱՄԷ արտահանումը կազմել է 702,6 մլն դոլար՝ նվազելով 75,2%-ով, մինչդեռ ներմուծումն աճել է 72,4%-ով՝ գումարային արտահայտմամբ կազմելով 26,9 մլն դոլար: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:58 - 11 հունիսի, 2025
Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին»
 |factor.am|

Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին» |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջան-ՆԱՏՕ ակտիվ համագործակցության և տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա դրա ազդեցության մասին հարցին։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում, ընդհակառակը, արևմտյան երկրների հիմնական նպատակը տարածաշրջանը ցնցելն է, լարվածության նոր օջախներ ստեղծելը»,- ասել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ Բաքվում ու Երևանում ինչպես հասկանում են Մոսկվայի հիմնարար անհանգստությունն այդ առումով, այնպես էլ գնահատում են ագրեսիվ ռազմական բլոկների հետ իրենց համագործակցությունից բխող վտանգները։ Զախարովան կրկին խոսել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությունից։ «Մենք տեղյակ ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության հետ կապված Բաքվի արդարացի մտահոգությունների մասին։ Լավ հայտնի է, թե ինչով են զբաղվում առաքելության աշխատակիցները՝ նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Տարածաշրջանի կայունությանը նրանք չեն նպաստում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ Արցախում Ադրբեջանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին հուշարձանների ոչնչացման մասին հարցին ի պատասխան էլ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե աշխատում են ադրբեջանցի գործընկերների հետ այդ հարցով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:48 - 11 հունիսի, 2025
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ, ՎԶԵԲ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ, ՎԶԵԲ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  ներկայացուցիչներին։Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը  ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար: ՊԵԿ նախագահը նշել է, որ  հայ-իրանական սահմանին օրեցօր աճող առևտրային հոսքերի պայմաններում Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի հայ-իրանական սահմանին մաքսային գործառնությունների դյուրացմանը, սահմանային անցակետի թողունակության պահանջների բավարարմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարմանը։ Ծրագիրը կնպաստի նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով տարանցիկ բեռնափոխադրումներին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ և ՎԶԵԲ գործընկերներին  ցուցաբերված աննախադեպ աջակցության համար՝ հույս հայտնելով, որ չնայած առկա մարտահրավերներին, հաջորդ տարի հնարավոր կլինի ավարտել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը և ունենալ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ժամանակակից սահմանային անցակետ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակել և զարգացնել առկա համագործակցությունը։
18:23 - 10 հունիսի, 2025
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Բրյուններին

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Բրյուններին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։  Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։ Նախարար Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և շեշտադրել է հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։ Հետագա քայլերը առավել սերտ համակարգելու և երկրում իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուններին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Երևան։
17:42 - 10 հունիսի, 2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստի նպատակ էր քննարկել շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նորացմանն ուղղված առաջարկներն ու ևս մեկ անգամ ներկայացնել միջոցառումների սահմանման հստակ չափանիշներն ու ուղենիշները։ Աննա Կարապետյանն իր խոսքում ներկայացրել է աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքների մանրամասները, անդրադարձել նոր ճանապարհային քարտեզի մշակման գործընթացին, ձևաչափին ու կոնկրետ օրինակներով քննարկել ներկայացված առաջարկությունները: Ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը, քննարկվել են ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում առաջացած խոչընդոտներն ու մարտահրավերները: Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի աշխատանքները շարունակել ըստ ոլորտների խմբային քննարկումների ձևաչափով», - նշված է հայտարարությունում։
16:42 - 07 հունիսի, 2025
ԵՄ-ն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների դեմ |azatutyun.am|

ԵՄ-ն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունն այսօր դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների դեմ։ «Այդ դատարանը պատասխանատվության է ենթարկում աշխարհի ամենածանր հանցագործությունների համար մեղավոր անձանց և ձայնի իրավունք է տալիս զոհերին»,- X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ ԵՄ արտգործնախարար Կայա Կալասն էլ պնդել է, թե Բրյուսելը կշարունակի աջակցել Միջազգային քրեական դատարանին՝ պաշտպանելով կառույցի անկախությունը։ ԱՄՆ վարչակազմը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Հաագայում գտնվող դատարանի այն դատավորների հանդեպ, որոնք Իսրայելի վարչապետին ձերբակալելու օրդեր էին տվել Գազայի դեմ շարունակվող պատերազմից հետո, ինչպես նաև քննություն սկսել Աֆղանստանում Ամերիկայի զինուժի կողմից ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։
18:14 - 06 հունիսի, 2025
ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները |armenpress.am|

ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Եվրոպական միության անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացը մտահոգիչ է, սակայն հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։ ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին խոսել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու շուրջ առաջացած բարդություններին։  «Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացն իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր գործընկերներին մշտապես ներկայացնում ենք։ Հնչում են տեխնիկականից մինչև ֆինանսական պատճառաբանություններ։ Ընդունում եմ խնդրի լեգիտիմությունն ու գոյությունը։ Առաջին անգամ չէ, որ ասում եմ՝ մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք»,-նշել է Միրզոյանը։ Միրզոյանի կարծիքով՝ հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։  «Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու և միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ․ սկսած կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից՝ մինչև բազմաթիվ հարցերի կարգավորում»,-շեշտեց Միրզոյանը։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացրե՞լ է Բրյուսելին Եվրամիությանն անդամակցելու համար՝ նախարարը նշեց՝ ոչ, նման դիմում չի ներկայացվել։  Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են լինում ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների դեսպանատների կողմից շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ։ 
16:58 - 05 հունիսի, 2025
Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին՝ ընդգծելով երկկողմ սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ օրենսդրական բարեփոխումների և բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։ Քննարկվել են նաև նախարար Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել և այն օրակարգային հարցերը, որոնք նախատեսվում է քննարկել այցի ընթացքում։ Կողմերն անդրադարձել են նաև ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերին ու ԵՄ նոր աջակցության տրամադրմանը։
09:41 - 04 հունիսի, 2025
Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին այն դեպքում, երբ Եվրամիությունը ձգտում է, որպեսզի այն շարունակվի: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ անդրատլանտյան միասնությունը կտրուկ խախտվել է։ Դեռ երբեք նման անջրպետ չի եղել Թրամփի գլխավորած հաշտության կողմնակիցների և Բրյուսելի ու Կիևի առաջնորդների միջև, որոնք ցանկանում են շարունակել մարտական գործողությունները», - գրել է նա սոցիալական հարթակներում։ Վարչապետն ընդգծել է, որ Հունգարիան «կմնա խաղաղության կողմում», նույնիսկ եթե դա հանգեցնի այն բանին, որ Բրյուսելի հետ նրա քննարկումները դառնան «ավելի աղմկոտ»։ «Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Հունգարիան կենթարկվի կրկնակի ուժով հարձակման, քանի որ Հունգարիան նախագահ Թրամփի դաշնակիցն է, իսկ Հունգարիան խաղաղություն է ցանկանում», - հայտարարել է Օրբանը։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել այն բանին, որ «Հունգարիայի դեմ գաղտնի ծառայությունների գործողությունները, զրպարտչական արշավները և պատերազմի քարոզչությունը կշարունակվեն էլ ավելի մեծ ուժով»։
11:25 - 03 հունիսի, 2025
Բաքուն և Բրյուսելը պայմանավորվել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ |azatutyun.am|

Բաքուն և Բրյուսելը պայմանավորվել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորատային ոլորտներում համագործակցությունը խորացնելու ներուժի ուղղությամբ: Այս մասին ասված է Բրյուսելում անցած օրերին կայցած անվտանգության երկխոսության վեցերորդ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունում։ Նիստը համանախագահել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Մասնակիցները անկեղծ և կառուցողական կարծիքներ են փոխանակել ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին և անվտանգության քաղաքականության արդիական հարցերի շուրջ։ Ողջունել են բարձր մակարդակով անցկացված վերջին հանդիպումները՝ ցույց տալով կողմերի համատեղ շահագրգռվածությունը երկկողմ հարաբերություններում նոր գլուխ բացելու հարցում», - հայտարարել են կողմերը։ Հայտարարությունում ԵՄ-ն նաև վերահաստատում է «Ադրբեջանից հուսալի գազի մատակարարման կարևորությունը» ԵՄ էներգետիկ անվտանգության համար: «Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա քայլերը», - ասված է ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության կայքէջում հրապարակված հայտարարությունում։
11:06 - 29 մայիսի, 2025