Արմենպրես։ Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ համաձայն Է հանդիպել Թերեզա Մեյի հետ` Brexit-ի շուրջ ճգնաժամից ելքի տարբերակներ քննարկելու համար:
«Մենք կհանդիպենք վարչապետի հետ»,- ասել Է նա: Ընդսմին Քորբինը նշել Է, որ լեյբորիստները չեն հրաժարվում Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու տարբերակից, եթե այն «անկարող գտնվի ղեկավարել մեծամասնությանը Համայնքների պալատում»:
Ապրիլի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը, ամփոփելով նախարարների հետ անցկացված յոթժամյա խորհրդակցության արդյունքները, հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խնդրելու Է ԵՄ-ից՝ երկարացնել Brexit-ի ժամկետը, որպեսզի փորձեն ընդդիմության հետ համաձայնության գալ գործողությունների միասնական ծրագրի շուրջ: Մեյը մտադիր Է ճգնաժամից դուրս գալու տարբերակները քննարկել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի եւ ընդդիմադիր այլ կուսակցությունների ղեկավարների հետ:
Առայժմ ոչ կառավարությունը, ոչ խորհրդարանը չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունից դուրս գալու լավագույն տարբերակի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)