Այս պահի դրությամբ ԱԳՆ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները․ Սերոբ Բեջանյան
12:15 - 03 հունիսի, 2021

Այս պահի դրությամբ ԱԳՆ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները․ Սերոբ Բեջանյան

armenpress.am: Արտաքին գործերի նախարարությունը հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը: «Այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները»,- ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել