hetq.am: ԱԺ փոխխփոսնակ Լենա Նազարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել իր նախկին թիմակցից` Թագուհի Թովմասյանից, վերջինիս «իդիոտկա» անվանելու համար:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ՝ առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը «շրխկացնելու» և հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտներ ստանալու և երևի հաջորդ ցուցակ անցնելու համար: Թող ինքը ներողություն խնդրի նրա համար, որ, լինելով խմբակցության անդամ, պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից և հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է՝ այն դեպքում, երբ ամբողջ պատերազմի ընթացքում նա նույնպես եղել է խմբակցության անդամ և հարմար պահի դուրս եկել»,-ասաց Նազարյանը:
Հունիսի 3-ի արտահերթ նիստում Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանի հասցեին ցածրաձայն վիրավորական արտահայտություն էր թույլ տվել, և քանի որ խոսափողը միացված էր, դա լսելի էր: Թովմասյանը պահանջել էր ներողություն խնդրել իրենից:
Թագուհի Թովմասյանն էլ այն կարծիքին է, որ իշխանությունը չի հասկանում իր գործառույթների լրջությունը: Լրագրողների հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ Լենա Նազարյանը պետք է ներողություն խնդրի, եթե չխնդրի, ապա չի նախանձի վերջինիս:
«Չի կարող խորհրդարանական կյանքում լինել այդպիսի փոխադարձ վերաբերմունք՝ պառլամենտականների միջև»,-ասաց նա:
comment.count (0)