Հայաստանի մարտական հենակետերում կատարվել են ստուգումներ
14:36 - 22 հուլիսի, 2021

Հայաստանի մարտական հենակետերում կատարվել են ստուգումներ

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանը հուլիսի 22-ին այցելել է հենակետեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ծագած խնդիրների շուրջ զրուցել անձնակազմի հետ եւ հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել