Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
15:58 - 04 օգոստոսի, 2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածներից տարհանվել է 1630 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել