Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթևեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչև նշված խաչմերուկ հասնելը:
comment.count (0)