Թուրքիան բողոքի նոտա է հղել Բելգիային |tert.am|
08:46 - 12 մարտի, 2019

Թուրքիան բողոքի նոտա է հղել Բելգիային |tert.am|

Անկարայում Բելգիայի դեսպան Միշել Մալերբեն կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, այս մասին հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը:

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն նրան է փոխանցել Բելգիային ուղղված բողոքի նոտան՝ կապված Բելգիայի վերքաննիչ դատարանի՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գործունեությունը որպես ոչ ահաբեկչական ճանաչող որոշման հետ:

Հատկանշական է, որ այս որոշմամբ Վերաքննիչ դատարանը փաստացի հետապնդումից ազատում է երկրի տարածքում գտնվող 37 քուրդ քաղաքական գործչի, որոնք կապ ունեն ՔԱԿ-ի հետ:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը փակել է դեռևս 2006 թվականին Բելգիայի դաշնային դատախազության կողմից ՔԱԿ-ի դեմ բացված դատական գործը: Այնուամենայնիվ, դատախազությունը դատական որոշումը բողոքարկելու ևս մի հնարավորություն ունի:

Հայտնի է, որ ՔԱԿ-ին ահաբեկչական կառույց չհամարող ու «միջազգային, պետություն չունեցող զինված խմբավորում» ճանաչող այս դատական որոշումը բողոքարկվել է բազմիցս, վերջինը՝ 2017 թվականին:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել