ԿԺԴՀ-ն միջուկային զինաթափման և ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն է հայտնել |tert,am|
09:01 - 12 մարտի, 2019

ԿԺԴՀ-ն միջուկային զինաթափման և ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն է հայտնել |tert,am|

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը մտադիր է հստակ կերպով հետևել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ իր պարտավորություններին և ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հյուսիսկորեական uriminzokkiri.com հարթակին հղումով:

«Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է. մենք ցանկանում ենք նոր հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև՝ նոր դարի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Կորեական թերակղզում տևական և կայուն խաղաղություն կառուցել և շարժվել դեպի ամբողջական ապամիջուկայնացում»,- ասված է «Ամբողջական ապամիջուկայնացման ճանապարհը. մեր անսասան դիրքորոշումը» վերնագրով հոդվածում:

Հոդվածում նաև նշվում է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի վերջին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կայացած հանդիպման ժամանակ կողմերն «արդյունավետ երկխոսությունը շարունակելու» համաձայնության են եկել՝ քննարկվող հարցերին լուծումներ փնտրելու նպատակով:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել